+374 41 811 118

ՓԱՅՏՅԱ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ 5 ԿԱՆՈՆ

Չնայած, որ կահույքի շուկայում շատ է փայտ հիշեցնող հումքից պատրաստված, ավելի մատչելի արտադրանքը, այնուամենայնիվ, բնական փայտը մշտապես ունեցել և շարունակում է ունենալ մեծ պահանջարկ։ Այն, չնայած իր բարձր արժեքին, էսթետիկ է, երկարակյաց և գրավիչ, սակայն հեշտությամբ է ենթարկվում արտաքին գործոնների՝ խոնավության, ջերմաստիճանի, փոշու և այլ երևույթների ազդեցությանը և կորցնում իր նախնական շքեղ տեսքը։ 

Ձեռք բերելով փայտյա կահույք՝ ցանկալի է հենց առաջին օրվանից ուշադրություն դարձնենք նրա խնամքին ու պահպանությանը, որպեսզի երկարացնենք կահույքի կյանքը։ Հետևաբար այս հրապարակման մեջ մենք կդիտարկենք մի քանի կանոն այն մասին, թե ինչպես խնամել փայտյա կահույքը։

Կանոն 1․ Չենք սպասում մինչև կահույքը դառնա անճանաչելի փոշոտ

Այո՛։ Ցանկալի է կահույքի մաքրության մասին հիշել պարբերաբար և սրբել այն մի քիչ խոնավ, ապա չոր լաթով։ Օգտագործե՛ք փափուկ լաթ, որպեսզի այն չքերծի կահույքի մակերեսը։

Կանոն 2․ Ճիշտ ենք ընտրում մաքրող միջոցները

Խորհուրդ է տրվում խուսափել այն մաքրող միջոցներից, որոնք պարունակում են ացետոն։ Այն միանգամից վնասում է կահույքի մակերեսը՝ խամրեցնելով նրա գույնը։ Փոխարենը խորհուրդ է տրվում հատուկ պոլիրոլների և մոմային հիմքով նյութերի կիրառությունը։ 

Կանոն 3․ Ճանաչում ենք թշնամիներին

Փայտի ամենամեծ թշնամին խոնավությունն է, որից ուռչում և ձևախողվում է կահույքը։ Ուստի կարևոր է ի սկզբանե հոգ տանել այն մասին, որ փայտե կահույքը հեռու լինի խոնավությունից։ Փայտե կահույքի համար վնասական ազդեցություն ունեն նաև ջեռուցման սարքերը։ Ցանկալի է տանը ստեղծել օպտիմալ ջերմաստիճան, իսկ կահույքը դասավորել այնպես, որպեսզի այն չենթարկվի արևի ուղիղ ճառագայթների և ջերմության ազդեցությանը։

Կանոն 4․ Պաշտպանում ենք կահույքը աքսեսուարներով
Փայտե կահույքի վրա քերծվածքները կարելի է կանխել՝ օգտագործելով տարբեր աքսեսուարներ․ օրինակ՝ աթոռների վրա կիրառել տափակ բարձեր, բաժակների տակ օգտագործել հատուկ տակդիրներ սեղանը չվնասելու համար։ 

Կանոն 5․ Հարկ եղած դեպքում տանում ենք «բժշկի»

Եթե այնուամենայնիվ առաջին 4 կանոնները անտեսել ենք, ուրեմն ժամանակն է դիմել մասնագետների, ովքեր հատուկ մաքրող միջոցներով կարող են անվնաս մաքրել մեր կահույքը՝ հաղորդելով նրան թարմ տեսք։ 

Եվ վերջապես, զգուշությունը լավ բան է, և կրիտիկական իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն օր հետևել մեր կահույքին, խուսափել սնունդ կամ հեղուկ թափելուց և կանխել ընտանի կենդանիների «հարձակումները»։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԿԱՀՈՒՅՔԻ ԳՈՒՅՆԸ ԵՎ ՄԵՐ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՍ 2)

Երբեմն անտեսվում է այն կարևոր փաստը, որ կահույքի գույնը կարող է անդրադառնալ մեր ինքնազգացողության վրա։

15 11 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020

ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ ՄԱՀՃԱԿԱԼԸ

Անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք․ ամենամեծ խորհրդատուն փորձն է։

03 05 2021