+374 41 811 118

ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ ՄԱՀՃԱԿԱԼԸ

Որքան էլ պարզ և հասարակ թվա այս հարցը, դրա պատասխանը, սակայն,  ձևավորվել է բազմաթիվ հոգեբանների, բժիշկների և այլ մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում։ 

Ննջարանում մենք երկար ժամանակ ենք անցկանցում, լիցքաթափվում ենք ծանր օրվանից հետո և թարմ ուժեր հավաքում։ Եվ որպեսզի ոչ մի բան չխանգարի մեր լավ հանգստին, կարևոր է լավ ծանրութեթև անել, թե որտեղ տեղադրել մահճակալը, ինչ պետք է լինի մեր տեսահորիզոնում պառկած ժամանակ և ինչպես կարող ենք ստանալ դրական լիցքեր մեր ննջարանի կահավորման միջոցով։

Ֆեն-շույ ուսմունքը տալիս է մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել մահճակալի տեղադրության հարցում և քնի ընթացքում լցվել դրական էներգիայով։ Եվ այսպես․

- Խորհուրդ չի տրվում մահճակալը դնել պատուհանի տակ, քանի որ պատուհանից փոխանցվում է բացասական էներգիա, որը կարող է վատ ազդեցություն ունենալ քնած ժամանակ անպաշտպան մարդու վրա։

- Մահճակալը մի՛ շրջապատեք ավելորդ և մեծաքանակ իրերով՝ աթոռներ, սեղաններ, պահարաններ։ Դրանք խանգարում են հանգիստ քնին։

- Զույգի ննջարանում դեկորը և կահույքը՝ պահարանիկներ, լամպեր և այլն պետք է լինեն երկուական։ Դա նպաստում է միության ամրապնդմանը։

- Մահճակալի գլխավերևում պահարաններ մի՛ կախեք, դրանք արգելափակում են մարդու բիոդաշտը։

Սակայն եթե արևելյան փիլիսոփայության ջատագովը չեք, առաջարկում ենք այլ օգտակար և պրակտիկ խորհուրդներ, թե որտեղ է նպատակահարմար տեղադրել մահճակալը․

- Ընդարձակ ննջարանները թույլ են տալիս, որպեսզի երկտեղանոց մահճակալը տեղադրվի պատի մոտ՝ կենտրոնում։ Այս դիրքը հարմար և մատչելի է մահճակալին տարբեր կողմերից մոտենալու և սենյակը հավասարաչափ օգտագործելու համար։

- Խորհուրդ չի տրվում մահճակալի գլխավերևն ուղղել դեպի դուռը կամ պատուհանը։ Այս դիրքը անպաշտպանության զգացողություն է ստեղծում քնի ընթացքում և կարող է պատճառ դառնալ տհաճ երազների։ Սակայն հոգևոր բացատրությունից զատ՝ մահճակալի այս դիրքը հարմար չէ հատկապես ցուրտ եղանակներին, որովհետև պատուհանից և դռնից թափանցող միջանցիկ քամին կարող է մրսելու պատճառ դառնալ։

- Եթե մահճակալը միտեղանոց է, ապա նախընտրելի է այն տեղադրել ննջարանի անկյունում։ Սա հատկապես նպատակահարմար դիրք է դեռահասների համար, քանի որ ննջասենյակի մեծ մասը ազատ է դասերի, ընկերների հետ նստելու և այլ զբաղմունքների համար։

- Աշխատե՛ք պառկած ժամանակ ձեր տեսահորիզում չունենալ հայելի կամ արտացոլող այլ առարկաներ։ Սրանք ևս բացասական են անդրադառնում գիշերային քնի վրա։

Վերը թվարկած խորհուրդներից զատ անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք․ ամենամեծ խորհրդատուն փորձն է։ Հետևաբար կարող եք պարբերաբար փոխել ձեր մահճակալի դիրքը և գտնել ամենահարմար տեղադրությունը, որը կնպաստի ձեր առողջ և հանգիստ քնին։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ

Երկհարկանի մահճակալները, լինելով հարմար և պրակտիկ, լավագույն լուծումն են մանկական ննջասենյակում տարածքի օպտիմալ օգտագործման համար։

08 12 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019

ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՏԵՐԻԵՐ․ ԿԱՀՈՒՅՔԻ ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԳՈՒՆԱՅԻՆ ԳԱՄՄԱ, ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Առաջարկում ենք ծանոթանալ կահույքը դասավորելու, սենյակի գունային գամմայի ընտրության, ննջասենյակում տեխնիկայի և աքսեսուարների օգտագործման հմտություններին։

01 10 2019