Խոհանոցում կամ ճաշասենյակում սեղանը հատուկ տեղ է զբաղեցնում: Օրվա ընթացքում հենց այստեղ են հիմնականում հավաքվում ընտանիքի անդամները: Ճաշի սեղանի շուրջ հնարավորություն է ստեղծվում ոչ միայն ուտել, այլ նաև զրուցել, պատմել օրվա պլանները՝ նախաճաշի ընթացքում, կամ էլ քննարկել անցնող օրը անուշաբույր թխվածքի և մի բաժակ տաք թեյի շուրջ:
Ճաշասեղան ընտրելուց առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր կետի՝
- սեղանի դեկորատիվ նշանակությանը
- հումքի երկարակյացությանը
- հեշտ խնամքին
- չափսին
Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում: Գնելու ժամանակ հաճախ սեղանի չափսը վիզուալ մեծ է թվում և գնորդին հետ պահում ճիշտ չափս ընտրելուց: Խնդիրներն առաջանում են հետո, երբ կարիք է լինում բոլորով տեղավորվել սեղանի շուրջ, առանց որևէ մեկին խանգարելու սեղանից օգտվելու և սեղանը հարկ եղածի պես պատրաստելու համար:
Սեղանի չափսի ճիշտ ընտրությունը
Սեղանը պետք է լինի այնպիսին, որ դրա շուրջ հանգիստ նստի ամբողջ ընտանիքը, իսկ սենյակում դեռ բավականաչափ տարածք մնա անցուդարձի համար:
Մասնագետները պնդում են, որ մեկ մարդու համար ամենաօպտիմալ տարածքը սեղանի շուրջ 60 սմ լայնությունն է ու 40 սմ խորությունը: Ճաշի սեղանի նվազագույն լայնությունը պետք է լինի 80-85 սմ, իսկ ահա երկարությունը՝ կախված, թե քանի հոգի է նստելու սեղանի շուրջ և որ ամենակարևորն է՝ խոհանոցի չափսը:
Հարկ է նշել, որ 110 սմ-ից լայն սեղան ընտրել պետք չէ, եթե նույնիսկ ձեր խոհանոցի տարածքը թույլ է տալիս: Խնդիրն այն է, որ այդպիսի լայն սեղանի շուրջ դժվար է լինում իրար հետ շփվել, ուտեստները մատուցելուց հետո էլ բավական ազատ տարածք է մնում: Իհա՛րկե, 80 սմ լայնությամբ սեղան էլ պետք չէ ընտրել, այլապես սպասքի և ուտեստների մատուցման համար բավարար տարածք չի մնա:
Իրականում սեղանի չափսի ընտրությունը կախված է դրա ձևից:
Ուղղանկյունաձև 150*90 սմ չափսի սեղանն իդեալական համապատասխանում է 4-6 հոգու:
8 հոգանոց ընտանիքների համար անհրաժեշտ է ընտրել 200*110 սմ չափով սեղան:
Ինչ վերաբերում է կլոր սեղաններին, ապա դրանք նույնպես հստակ չափսեր ունեն, ուղղակի հաշվարկն այլ կերպ է արվում:
110 սմ տրամագծով սեղանի շուրջ կարող է նստել 4 հոգի, 130սմ-ի դեպքում՝ 6 հոգի, 150սմ տրամագծով սեղանի շուրջ կարող է հավաքվել 8 հոգի, իսկ 170սմ-ի՝ 10:
Կարևոր է հիշել նաև, որ աթոռները, շարժը սեղանի շուրջ պետք է ազատ լինի, իսկ պատի և սեղանի, կամ պատի և մոտակա իրերի միջև հեռավորությունը լինի նվազագույնը 1 մետր:
Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։
Այսօր ճաշի սեղանները հիմնականում մի քանի տեսակ են լինում՝ քառակուսի, ուղղանկյունաձև, կլոր կամ օվալ:
25 02 2020