+374 41 811 118

ՃԱՇԱՍԵՂԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Մեր նախորդ հրապարակմամբ անդրադարձել ենք ճաշասեղանի չափսին: Այս անգամ, շարունակելով թեման, կպատմենք, թե սեղանի երկրաչափական որ ձևերն են ամենակիրառելին և հարմարը:

Սեղանի երկրաչափական ձևերը

Այսօր ճաշի սեղանները հիմնականում մի քանի տեսակ են լինում՝ քառակուսի, ուղղանկյունաձև, կլոր կամ օվալ: Որոշ դիզայներներ նորարարական լուծումներ են հաճախ առաջարկում և ուղղանկյունաձև սեղանների շարքում հայտնվում են նաև եռանկյուն կամ այլ ձևվածքի սեղաններ: Հարցն այն է, թե որքանով են դրանք հարմար և կիրառելի:

Ուղղանկյուն սեղան. մասնագետները սա համարում են դասական գործ: Այն շատ հարմար է, կարելի է մոտեցնել պատին կամ թողնել սենյակի մեջտեղում: Բացի այդ, գոյություն ունեն տրանսֆորմեր տարբերակներ, երբ փոքրիկ, կոմպակտ սեղանը հաշված վայրկյանների ընթացքում մեծանում է և կարող է տեղավորել 10 հոգու:

Քառակուսի սեղան. սա ամենատարողունակ տարբերակներից մեկն է: Ավելին՝ այն տարածքի խնայողության համար լավագույն տարբերակն է և հարմար է փոքրիկ սենյակների համար: Սենյակի անկյունում տեղադրելով՝ քառակուսի սեղանը կարող է օգտագործել 2 հոգուց բաղկացած ընտանիքը, իսկ եթե օրինակ 90*90 չափսի սեղանը դրվի մեջտեղում, ապա կտեղավորի 4 հոգանոց ընտանիքի: Ավելի մեծ ընտանիքի համար կարիք կլինի գնել 8 հոգու համար նախատեսված քառակուսի սեղան:

Կլոր սեղան. այս սեղանները խոհանոցի ինտերիերը դարձնում են ավելի հետաքրքիր, իսկ տարածքն՝ ավելի ապահով երեխաների համար: Չէ՞ որ այս պարագայում սեղանի անկյանը հարվածելու վտանգ չի լինում: Բացի այդ, նույն մակերեսով կլոր սեղանի շուրջ ավելի շատ մարդ է կարողանում հավաքվել, քան՝ քառակուսիի դեպքում: Այժմ կան նաև տրանսֆորմեր կլոր սեղաններ, որոնք նույնպես կարող են մեծանալ: Բոլոր առավելությունների հետ մեկտեղ այս տարբերակն ունի իր թերությունը՝ այն հնարավոր չէ մոտեցնել տան որևէ անկյան ու տարածք չկորցնել: Այս տարբերակները հարմար են ոչ մեծ ընտանիքների համար, որքան սեղանի տրամագիծը մեծանա, այնքան ավելի բարդ կլինի ընտանիքի անդամների համար դրա շուրջ հավաքվելը: Մեծ կլոր սեղանները հարմար են մեծ տների և խնջույքների ժամանակ:

Օվալաձև սեղան. այսպիսի տարբերակները միանգամից ներառում են կլոր և ուղղանկյուն սեղանների առավելությունները: Դրանք լիարժեք հարմար են մեծ ընտանիքների համար, բացի այդ, արտաքին տեսքը շատ գեղեցիկ է ու համադրելի է տարբեր ոճերի հետ: Օվալաձև սեղանները հարմար են նաև ոչ մեծ սենյակների պարագայում: 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Մանկական սենյակը կարող է լինել գեղեցիկ, հետաքրքիր, բայց այն պարտադիր պետք է լինի անվտանգ։

09 11 2019

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՏԵՐԻԵՐԻ 2020-Ի ԹՐԵՆԴՆԵՐԸ (ՄԱՍ 1)

Առաջարկում ենք ծանոթանալ հյուրասենյակը վերանորոգելու 2020թ. թրենդերին ու ավելի լավ պատկերացնել, թե հատկապես ինչին եք ուշադրություն դարձնելու վերանորոգման ու կահավորման ժամանակ։

03 02 2020