+374 41 811 118

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՏԵՐԻԵՐԻ 2020-Ի ԹՐԵՆԴՆԵՐԸ (ՄԱՍ 1)

Տան վերանորոգում անելիս, որքան էլ պատկերացնեք, թե ինչպիսի տուն եք ուզում ունենալ, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հավաստիանում եք, որ ձեր պատկերացումները տարվա դիզայներական թրենդերի շրջանակից դուրս չեն։ Առաջարկում ենք ծանոթանալ հյուրասենյակը վերանորոգելու 2020թ. թրենդերին ու ավելի լավ պատկերացնել, թե հատկապես ինչին եք ուշադրություն դարձնելու վերանորոգման ու կահավորման ժամանակ։

Բնական նյութեր

Բնականությունը մշտապես նորաձև է, այդ իսկ պատճառով բնական նյութերը նորից կիրառելի են։ Բնական նյութերի առավելություններից են՝ անվտանգությունը, հիպոալերգիկ լինելը, որակը և երկարակեցությունը։

Բավական տարածված են քարը, կաշին, բնական տեքստիլը, ապակին և փայտը։ Այս նյութերը ինտերիերին հաղորդում են հավելյալ գրավչություն։ Այս նյութերը մի շատ կարևոր առավելություն էլ ունեն, անկախ տարիների թրենդերից, դրանք երբեք դուրս չեն մնում նորաձևությունից։

Ինչպես և նախորդ տարի 2020թ. թրենդներից է բնական կտորից պատրաստված կահույքը։ Հյուրասենյակի պարագայում նախապատվությունը տվեք բնական կտորներից փափուկ կահույքին։

Ակտուալ ոճեր

Ժամանակակից հյուրասենյակները պետք է լինեն ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հարմար և ֆունկցիոնալ։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախապատվությունը տրվում է այն ոճերին, որտեզ մինիմալիզմն առաջին տեղում է։ Թրենդի մեջ շարունակում է մնալ art déco-ն։  Այս ոճի հիմնական առավելությունը հարթ գծերն ու ֆորմաներն են, աննկատելի շքեղությունը։ Թրենդային են նաև մեմֆիս, մոդեռն, էկո-ոճ, հայ-թեք ոճերը։

Գլխավոր պահանջը՝ ավելորդ իրերի բացակայությունն է։ Վերջին տարիների թրենդերից է ոճերի խառնուրդը։ Օրինակ՝ դասական ոճի հետ գեղեցիկ համադրվում է միջերկրածովյան ուղղվածությունը, իսկ սկանդինավյանի հետ՝ լոֆթը։

Ֆունկցիոնալություն

Անցյալում են մնացել այն բոլոր իրերը, որոնք զարդարում էին հյուրասենյակը, բայց այդպես էլ ոչ մի կերպ չէին օգտագործվում։ Ժամանակակից ինտերիերի առաջին հորիզոնականում ֆունկցիոնալությունն է։ Հաճախ հյուրասենյակը միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում՝ այստեղ հանգստանում են, աշխատում, հյուրերին դիմավորում։ Մասնագետները խորհուրդ են տալիս կահույք ընտրելիս նախապատվությունը տալ տրանսֆորմեր կահույքին, ներկառուցվող պահարաններին։
Եթե հյուրասենյակը մեծ է, ապա թույլատրվում է շատ կահույք տեղավորել այնտեղ, իսկ եթե փոքր է, ապա սահմանափակվեք մինիմալ տարբերակներով։

Գոտիավորեք տարածքը

Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս առանձնացնել սենյակում տարածքներ, որպեսզի շեշտեք դրանց նշանակությունը։ Հատկանշական է, որ այս խորհուրդը հավասարապես վերաբերում է և՛ փոքր, և՛ մեծ հյուրասենյակներին։ Հյուրասենյակում կարելի է առանձնացնել մի քանի գոտի, այդ թվում՝ աշխատանքի և հանգստի համար, փոքրիկ ճաշասենյակ, հյուրասրահ։ Հյուրասենյակում տարածքների բաժանում կարելի է անել ինչպես ապակե պատերի կամ այլ հարմարանքների միջոցով, այնպես էլ գույների միջոցով։ Տարբեր երանգների համադրությունը կտրուկ կտարբերակի հյուրասենյակի տարբեր հատվածները։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019