+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Երբ երիտասարդ ծնողները պատրաստվում են փոքրիկի ծնունդին, հաճախ շատ են անհանգստանում, թե որտեղ պետք է քնի փոքրիկը, ինչպիսի անկողնում և այլն։ Շատերը երկմտում են՝ ընտրել օրորոց, թե մանկական մահճակալ։ Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի կարևոր խորհուրդների, որոնք կօգնեն ձեզ մի փոքր շունչ քաշել ու մեղմել փոքրիկի ծնվելուց առաջ առաջացած անհանգստությունը։

Ո՞րն է իդելական օրորոցը

Հիշեք, որ ամենափոքրիկներն օրվա ընթացքում քնած են լինում մոտ 18 ժամ, ըստ այդմ՝ անհրաժեշտ է, որ օրորոցը և անկողինն առավելագույնս հարմար և հանգիստ լինեն։ Այս կոնտեքստում անչափ կարևոր է նաև նորածնի ներքնակի ընտրությունը։
Իհարկե, այժմ շուկայում հասանելի են հարյուրավոր տարբերակներ ամենատարբեր դիզայնով և նորամուծություններով, սակայն հստակ արձանագրեք ինքներդ ձեզ համար, թե որ չափանիշներին պետք է առաջին հերթին համապատասխանի օրորոցը։

Ընտրելիս ուշադրություն դարձրեք՝
- արտադրողին
- պատրաստման նյութին
- անվտանգությանը
- գնին
- տեղափոխման հարմարությանը
- փոքրիկի հարմարավետությանը
- չափսին
- դիզայնին

Մինչև օրորոց գնելը փորձեք պատկերացնել, թե ինչ տեսակի եք ուզում։ Շուկայում կան տարատեսակ օրորոցներ, օրինակ՝ փայտից, անվավոր, ինքնաճոճվող, ժամանակակից սարքավորումներով կառավարվող և այլն։

Եթե ընտրեք ինքնաճոճվող տարբերակն, ապա այն երեխային օրորելու գործառույթը այլևս ծնողներինը չի լինի։ Անվավոր օրորոցները հարմար են նրանով, որ կարելի է շատ հեշտ տեղից տեղ տեղափոխել ու մաքրել օրորոցի տակը։ Բայց այս մոդելը մի շատ կարևոր բացասական կողմ ունի։ Երեխաները 6 ամսից հետո սկսում են նստել, իսկ հետո նաև կանգնելու փորձեր են անում ու այսպիսի օրորոցն այդքան էլ հարմար չէ։

Ինչ վերաբերում է փայտե օրորոցներին, ապա սրանք ամենատարածվածն ու հասանելին են։ Բացի հասանելի լինելուց այս օրորոցները բնական են, քանի որ պատրաստվում են բնական փայտից և շատ հուսալի են։ Որպես բացասական հատկանիշ նշվում է, որ փայտից օրորոցները ծանր են, դժվար է տեղափոխել մի սենյակից մյուսը։ Սակայն եթե որոշեք անհատական պատվեր գրանցել, կարող եք խնդրել փայտից օրորոցների ոտքերին հատուկ փոքրիկ անիվներ ավելացնեն, որոնց միջոցով կարող եք տեղից տեղ տանել, իսկ կանգնած ժամանակ ուղղակի ֆիքսել ոտքերը։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Մանկական սենյակը կարող է լինել գեղեցիկ, հետաքրքիր, բայց այն պարտադիր պետք է լինի անվտանգ։

09 11 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019