+374 41 811 118

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՄԱՐ ԳՐԱՊԱՀԱՐԱՆ (ՄԱՍ 1)

Ոչ շատ հեռու անցյալում տանը մեծ գրադարան ունենալը համարվում էր ինտելեկտուալության և հարստության նշան։ Սակայն այսօր, չնայած, որ խելքն ու ունեցվածքն արդեն տանն առկա գրքերի քանակությամբ չեն հաշվվում, իսկ թվային գրքերն էլ իրենց հերթին մեծ արագությամբ են ներխուժում մեր կյանք, գրապահարանները շարունակում են մնալ ակտուալ և համարվել տան ինտերիերի կարևոր մասերից մեկը։

Գրապահարանի ֆունկցիոնալությունն անվիճարկելի փաստ է։ Բացի գրքերի համար դարակ ծառայելուց՝ այն նաև հարմար կիրառելի է տարբեր հուշանվերների, լուսանկարների շրջանակների տեղադրման համար, իսկ որոշ ինտերիերներում գրապահարանները ծառայում են նաև որպես բաժանարար պատ։ 

Պրակտիկայում ապացուցվել է, որ մինչև պատ հասնող պահարանները նույնիսկ ունեն ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններ, հետևաբար գուցե ճշմարտացի է այն կարծիքը, որ գրքերը լույս ու ջերմություն են ստեղծում մեր տներում։

Ինչպես նշեցինք, գրապահարանը ինտերիերի կարևորագույն մասերից մեկն է, ուստի նրա տեղադրությունը մեր բնակարանում պետք է լինի հստակ նախագծված, չխանգարի տան անցուդարձին, չվտանգի ո՛չ մեր, ո՛չ էլ գրքերի առողջությունը։

Թերևս կանգ առնենք այն կետի վրա, թե ինչ է նշանակում «գրապահարանը կարող է վտանգել մեր կամ գրքերի առողջությունը»։ Բանն այն է, որ գրապահարանները շատ արագ են կլանում փոշին և գրքերի խտության, էջերի մակերեսի պատճառով շատ դժվար են ձերբազատվում դրանից, հետևաբար, պետք է հաշվի առնել այն փաստը, որ եթե գրապահարանը տեղադրում ենք ննջասենյակում կամ մանկական սենյակում, վտանգ կա, որ հանգստի ժամանակ մենք ստիպված կլինենք շնչել այդ փոշին։

Ինչ վերաբերում է գրքերի «առողջությանը», ապա ընտրություն կատարելիս կարևոր է նախապատվությունը տալ ոչ շատ խոր դարակներով գրապահարաններին, իսկ եթե արդեն ընտրել եք այդպիսին, ապա դարակի խորությունը ցանկալի է կիրառել միայն մի շարքով գիրք, ապա հուշանվերներ և այլ առարկաներ տեղադրելու համար։ Խոր դարակներում կարող ենք տեղավորել նաև հաստափոր բառարանները, ալբոմները թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց դիրքով։ Հարցն այն է, որ երբեմն մեծ խորություն ունեցող դարակները կիրառվում են գրքերի երկու շարք տեղավորելու համար, որի պայմաններում գրքերը չեն կարողանում «շնչել» և շատ արագ շարքից դուրս են գալիս։ Այս առումով պետք է նկատի ունենալ նաև, որ ապակե դռներով պահարանները ևս կարող են արագացնել գրքերի մաշումը՝ դարձյալ չթողնելով դրանց շնչել։

Կարևոր հարցերից է նաև գրապահարանի տեղադրությունը։ Անշուշտ այստեղ կարևոր է հաշվի առնել թե՛ մեր ինտերիերի, թե՛ հենց գրապահարանի չափսերը, և ինչպես նախապես նշվեց, պետք է տեղադրությունն այնպես կազմակերպել, որպեսզի գրապահարանը չխանգարի տան մեջ տեղաշարժվելուն։ Սակայն այս ամենից զատ կարևոր է նկատի ունենալ մի հանգամանք, որ գրքերը չեն սիրում ո՛չ խոնավություն, ո՛չ արևի ճառագայթներ։ Այդ պատճառով դրանք դեմ հանդիպակաց պատուհանին տեղադրելով՝ մենք կարող ենք կարճել մեր գրքերի կյանքը։ Նույնը կարող ենք ասել տան խոնավ հատվածների մասին։ Եթե այնուամենայնիվ անհնար է խուսափել խոնավ վայրերից, նախընտրելի է ձեռք բերել խոնավություն կլանող նյութերով հատուկ պարկիկներ, որոնք տեղադրելով պահարանի մեջ, կարող ենք որոշակիորեն նվազեցնել վտանգը։

Մեր հաջորդ հրպարակման մեջ կանդրադառնանք գրապահարանների նախընտրելի չափերին, տեսակներին և մյուս չափանիշներին։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ՓԱՅՏՅԱ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ 5 ԿԱՆՈՆ

Ձեռք բերելով փայտյա կահույք՝ ցանկալի է հենց առաջին օրվանից ուշադրություն դարձնենք նրա խնամքին ու պահպանությանը, որպեսզի երկարացնենք կահույքի կյանքը։

10 05 2021

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԲԱԶՄՈՑԻ ՊԱՍՏԱՌ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես բազմոցի, այնպես էլ նրա պաստառի ընտրության հարցում նախընտրելի է առաջնդորվել դրանց կիրառման տեղով և նշանակությամբ։

28 12 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020