+374 41 811 118

Չեսթեր՝ դասականը բազմոցների պատմության մեջ

Չեսթեր բազմոցը շատերին է ճանաչելի իր ինքնատիպ դիզայնով՝ ցածր նստատեղ, հաստ արմնկակալներ, դրանց հետ նույն հարթության վրա գտնվող ցածր թիկունք, կոճակներով սեղմված շքեղ գործվածք կամ կաշի։

Ո՞րն է այս հանրահայտ բազմոցի հայրենիքը

Չեսթեր կամ չեսթերֆիլդ բազմոցի հայրենիքը Անգլիան է։ Դեռևս 18-րդ դարում անգլիացի լորդ Սթենհոուլը՝ Չեսթերֆիլդի չորրորդ կոմսը, որոշեց կահավորել իր հյուրասենյակն ինքնատիպ կահույքով, որը կզարմացներ հյուրերին։ 

Կահույքագործ վարպետի առջև լորդ Սթենհոուլը պահանջ էր դրել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև ֆունկցիոնալ կահույք պատրաստելու։ Պետք է բազմոցի նստատեղը լիներ ցածր, որպեսզի ֆրակ հագած տղամարդիկ հանգիստ տեղավորվեին, և ֆրակը չճմրթվեր։ 

Լորդ Սթենհոուլը հայտնի էր իր նրբաճաշակությամբ, ուստի նրա նորամուծությունը շատ արագ տարածում գտավ անգլիացի ջենթլմենների և արիստոկրատների տներում։

Առաջին չեսթերներն առանձնապես աչքի չէին ընկնում փափկությամբ։ Փափուկ լցանյութի փոխարեն դրանք լցված էին ձիու մազով, ինչի պատճառով էլ ձիգ էին և կոշտ։ Սակայն սա ոչ թե լորդի վրիպումն էր, այլ խորամանկ միտքը․ այսպիսի կոշտ բազմոցների վրա նստած հյուրը դժվար թե ցանկանար երկար մնալ և շատ կարճ ժամանակ անց կլքեր լորդի տունը։

1828 թվականին դասական չեսթերը սկսեց փոփոխությունների ենթարկվել՝ պահպանելով իր հիմնական դիմագիծը։ Նախ ձիու մազին փոխարինեց ավելի առաձգական լցանյութ, շատ դեպքերում հենց զսպանակային բլոկ։ Ավելի հստակ տեսք ստացան կոճակները, իոնական խոյակի նմանվող արմնկակալները։ Կաշին դարձավ երեսպատման տարբերակներից մեկը, քանի որ հայտվեցին նաև ավելի փափուկ գործվածքներով երեսպատված չեսթերներ։

Երեսպատման գործվածքների ձևի և գույնի բազմազանությունը լեգենդար այս բազմոցը դուրս հանեց խիստ դասական, պաշտոնական միջավայրերից, դարձրեց այլ ինտերիերների, ընդհուպ ննջասենյակների համար նախատեսված կահույք։ 

Չնայած իր խոշոր չափերին, կահույքի դիզայներները կարողանում են դրան հաղորդել թեթև, օդային տպավորություն։ Այդպիսի հնարքներից է ոչ միայն բաց երանգներով երեսպատումը, այլ նաև կոճակների քանակի ավելացումը։

Պահպանելով չեսթերի հիմնական առանձնահատկությունները՝ կահույքագործները պատրաստում են նաև անկյունաձև, բացվող տեսակի չեսթերներ։

Երեք դար է անցել առաջին չեսթերի ստեղծումից, սակայն այն շարունակում է մնալ ակտուալ, դասական, միևնույն ժամանակ խիստ ժամանակակից բազմոցի տեսակ և հեշտորեն ինտեգրվում է ամենատարբեր ինտերիերներում։

Հայկական արտադրության Shkaff կահույքի տեսականու մեջ ևս կարող եք գտնել չեսթեր ոճի բացվող բազմոցներ` բազկաթոռներով և պուֆով տարբերակներով։
 

ԻՆՉՊԵՍ ՀԱՇՎԱՐԿԵԼ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՍԵՐԸ

Կահույք ընտրելիս ամենաշատը սխալվում ենք հենց չափսերի հարցում։  

22 11 2020

ԻՆՉՊԻՍԻ ՍՊԱՍՔԱՊԱՀԱՐԱՆ ԸՆՏՐԵԼ (ՄԱՍ 2)

Որպես կանոն, սպասքապահարանների տեղը տան մեջ խոհանոցն է կամ ճաշասենյակն ու հյուրասենյակը, եթե դրանք առանձին սենյակներ են։

13 02 2022

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 2)

Այս հրապարակմամբ ուզում ենք պատմել, թե ինչպիսի արտաքին նյութերից, ինչպես նաև լցանյութից պատրաստված բազմոցներին նախապատվություն տալ և գրասենյակային բազմոցի որ ոճն ընտրել:

06 03 2020