+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ՀԱՇՎԱՐԿԵԼ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՍԵՐԸ

Նոր կահույք գնելիս հաճախ ուշադրություն ենք դարձնում դրա ձևին, գույնին, հումքին, մտովի պատկերացնում, թե սենյակի որ հատվածում այն կտեղադրենք։ Սրանք, իհարկե, շատ կարևոր դետալներ են, որոնց ճիշտ ընտրությունից է կախված մեր սենյակի ընդհանուր տեսքը, սակայն կահույք ընտրելիս ամենաշատը սխալվում ենք հենց չափսերի հարցում։  

Ստորև դիտարկենք, թե ինչպես հաշվարկել կահույքը չափսը՝ ելնելով նրա տեսակից։

Բազմոց

Բազմոց ընտրելիս պետք է այնպիսի չափսեր հաշվարկել, որպեսզի պառկելու կամ էլ մի քանի հոգու համար ազատ տեղավորվելու բավականաչափ տեղ լինի։ 
Կարծիք կա, որ բազմոցի վրա յուրաքանչյուր նստողին անհրաժեշտ է 50սմ-ից ոչ պակաս տարածք, երբեմն նաև՝ 70-80սմ։ Բազմոցի մեջքի համար ամենաօպտիմալ բարձրությունը 60-70սմ է։ Փոքր սենյակների համար երկար բազմոցն արդեն ճնշող տպավորություն կստեղծի, ուստի նախընտրելի է, որպեսզի բազմոցի մեջքի երկարությունը լինի 120-170սմ, որը լիովին հարմար է մինչև երեք մարդու համար։


Մահճակալ

Ինտերիերի նախագծողները համարում են, որ մանկական մահճակալների համար ամենահարմար չափսը փոքրիկների դեպքում 60x90սմ է, իսկ ավելի մեծ երեխաների համար՝ 120x180սմ։ Փոքր սենյակներում մեկից ավելի մանկական մահճակալ տեղավորելու համար հարմար տարբերակ են նաև երկհարկանի մահճակալները։
Մեծահասակների համար մահճակալի չափսերը հաշվարկելիս կարևոր է հաշվի առնել այն, թե ում համար է այն նախատեսված, ինչ հասակ և համամասնություններ ունի տվյալ անձը։ Հարմարավետ քնի համար յուրաքանչյուր կողմից ազատ տարածությունը պետք է լինի 20-30 սմ: 


Պահարան

Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես ընտրել սպասքապահարան փոքր ճաշասենյակի համար։ Շատ կարևոր է, որպեսզի մեր պահարանը ոչ միայն ոճով համապատասխանի մեր սենյակի տրամադրությանը, այլ նաև չստեղծի անհարմարություն իր և սենյակում տարածքի օգտագործման համար։ Ուստի փոքր սենյակների համար, լինեն դրանք ննջասենյակներ, ճաշասենյակ, թե խոհանոց, գերադասելի է պատվիրել սենյակին համապատասխան չափսերի պահարան։ 
Պահարանի ընդհանուր չափսերը ձևավորվում են ոչ միայն նրա լայնությամբ և բարձրությամբ, այլ նաև դռների չափսերով։ Զգեստապահարանների դեպքում նպատակահարմար են երկդռնանի մոդելները, իսկ ընդարձակ հյուրասենյակում կարող են հարմարավետ տեղավորվել նաև երեքդռնանի պահարանները։ Յուրաքանչյուր դռան ամենապրակտիկ լայնությունը համարվում է 60-80սմ, իսկ դարակի խորությունը՝ 45-60սմ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՍՊԱՍՔԱՊԱՀԱՐԱՆ ՓՈՔՐ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ

Իսկ փոքր ճաշասենյակների դեպքում միշտ ստիպված ենք «հաշվի նստել» սպասքապահարանի հետ, քանի որ այն մեր սենյակում զգալի տեղ է զբաղեցնում։ 

14 09 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Մանկական սենյակը կարող է լինել գեղեցիկ, հետաքրքիր, բայց այն պարտադիր պետք է լինի անվտանգ։

09 11 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Փայտե օրորոցներն ամենատարածվածն ու հասանելին են։

17 01 2020