Մեր նախորդ հոդվածում արդեն անդրադարձել ենք գրասենյակային կահույք ընտրելու որոշ նրբությունների, ներկայացրել ենք գրասենյակային փափուկ կահույքի հիմնական տեսակները, հարմար չափերը, նախընտրելի գույները: Այս հրապարակմամբ ուզում ենք պատմել, թե ինչպիսի արտաքին նյութերից, ինչպես նաև լցանյութից պատրաստված բազմոցներին նախապատվություն տալ և գրասենյակային բազմոցի որ ոճն ընտրել:
Գրասենյակային բազմոցի արտաքին նյութը
Որակյալ արտաքին նյութը բազմոցի արտաքին տեսքի դիմացկունության և երկարակեցության երաշխիքներից մեկն է: Գրասենյակում բազմոցն օգտագործվելու է բավական հաճախ: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ բազմոցի արտաքին նյութը դիմացկուն և հեշտ մաքրվող լինի: Շուկայում առկա են բազմոցների երեսպատման մի շարք տարբերակներ՝ բամբակյա էժան և ոչ դիմացկուն կտորներից մինչև բնական կաշի:
Գրասենյակային բազմոցների համար հիմնականում օգտագործվում է՝
1. Բնական կաշի
Սա բավական թանկ և էլիտար տարբերակ է: Աչքի է ընկնում դիմացկունությամբ և տեսքով: Կաշվե բազմոցները չեն խոնավանում, փոշի չեն ներծծում, չեն էլեկտրականանում, կարող են ներկվել ցանկացած գույնով: Կաշին երկարակյաց է, թե ճիշտ խնամել: Կաշվի բազմոցները հիմնականում օգտագործվում են ղեկավար անձանց աշխատասենյակներում, ինչպես նաև բանակցությունների սենյակում:
2. Արհեստական կաշի
Այս անվան տակ մի ամբողջ խումբ նյութեր են մտնում: Իրականում, արեստական կաշին բավական հաճախ է օգտագործվում գրասենյակային բազմոցների պատրաստման համար: Արհեստական կաշվից բազմոցները կիրառվում են սպասասրահներում, ընդունարաններում:
3. Կտորե երեսպատմամբ բազմոցներ
Կտորով երեսպատված բազմոցներն ավելի մատչելի են, ունեն գունային հսկայական տեսականի: Սակայն հարկ է նշել, որ գրասենյակային բազմոցների դեպքում պետք է ուշադրություն դարձնել կտորի որակին, արևի ճառագայթների դեպքում դիմացկունությանը, հեշտ խնամքին և այլն: Բացի այդ, խորհուրդ է տրվում ընտրել փոխվող և լվացվող պատյաններով բազմոցներ:
Բազմոցի լցանյութը
Ամուր կաղապարը միայն դեռ բավարար չէ դիմացկուն բազմոց ունենալու համար: Իսկ որակյալ արտաքին նյութն ապահովում է բազմոցի գեղեցկությունը: Գրասենյակում բազմոց ունենալու պարագայում ուշադրություն դարձրեք լցանյութին:
Շուկայում հիմնականում տարածված են զսպանակներով, սինտեպոնից, պենոպոլիուրետանից տարբերակները: Զսպանակավոր տարբերակները կարող են լինել ինչպես անկախ, անպես էլ համակցված զսպանակներով: Այսպիսի բազմոցները շատ դիմացկուն են և կարող են ծառայել բավական երկար: Պենոպոլիուրետանից տարբերակները շատ լավ պահում են ձևը, խոնավության նկատմամբ դիմացկուն են: Կարող են ծառայել մինչև 30 տարի: Սա գրասենյակային բազմոցների համար ամենահայտնի լցանյութերից է: Սինտեպոնը մատչելի է, հարմար է բազմոցի թիկնակների, բարձերի համար, բայց կարող է ծառայել նաև նստատեղերի համար:
Գրասենյակային բազմոցի ոճը
Ինչպես հիշում եք մեր նախորդ հոդվածից, բազմոցի գույները պետք է համապատասխանեն ընկերության աշխատանքային ոլորտի հետ: Բազմոցի ոճը նույնպես պետք է խելամիտ ընտրված լինի: Բացի այդ, այն պետք է համապատասխանի ամբողջ գրասենյակի դիզայնին:
Դասական ինտերիերի դեպքում հարմար են ուղիղ կամ մի փոքր կլորավուն ձևով, փայտյա ոտքերով բազմոցները: Նախընտրելի արտաքին նյութը՝ կաշի, ցանկալի գույները՝ ավազագույն, դեղին, շագանակագույն, սև:
Մոդեռն ոճի պարագայում նախընտրելի են ասիմետրիկ տարբերակները:
Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։
Փափուկ կահույքը բնակելի տարածքներից տեղափոխվել է նաև գրասենյակային տարածք, մի փոքր ձևափոխվել և դարձել դրա անբաժանելի մասը։
02 03 2020