+374 41 811 118

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Փափուկ կահույքը բնակելի տարածքներից տեղափոխվել է նաև գրասենյակային տարածք, մի փոքր ձևափոխվել և դարձել դրա անբաժանելի մասը։ Ժամանակակից ձեռնարկություններն այժմ դժվար է պատկերացնել առանց փափուկ կահույքի։ Գրասենյակային բազմոցը ծառայում է որպես հյուրերի սպասելավայր, աշխատակիցների հանգստի վայր և այլն։ Գրասենյակային բազմոցները տարբերվում են տնային բազմոցներից։ Դրանք տարբերվում են ձևով, ավելի զուսպ դիզայնով և մինիմալիստական ոճով։

1․ Գրասենյակային բազմոցների հիմնական տեսակները

Կահույքի արտադրամասերն ու խանութները գրասենյակային կահույքի լայն տեսականի են առաջարկում։ Առաջարկում ենք ծանոթանալ տեսակներին։

Ուղիղ բազմոցներ

Սա դասական տարբերակ է, որը նույնիսկ ներկայացման կարիք չունի։ Այսպիսի բազմոցները հարմար են բոլոր ոճերի գրասենյակների համար։ Կարող եք այն տեղավորել ինչպես պատի տակ, այնպես էլ սենյակի կենտրոնում։  Եթե երկու ուղիղ բազմոցներ դնել իրար դիմաց և մեջտեղում միջին չափի սեղան, ապա շատ հարմար հանգստի սենյակ կլինի։  

Անկյունային բազմոցներ

Այս տարբերակներն ավելի մեծ են ու տարողունակ։ Հարմար են այն տարածքների համար որտեղ անկյունային հատվածն օգտագործված չեն։ Եթե գրասենյակը մեծ է, ապա անկյունային բազմոցով կարելի է տարածքը բաժանել։ Իսկ փոքր գրասենյակների պարագայում անկյունային բազմոցները ոչ միայն հարմար չեն, այլ նաև կզբաղեցնեն տարածքի մեծ մասը։

Բազմոց և բազկաթոռներ

Հաճախ գրասենյակային տարածքում օգտագործվում են ոչ միայն ուղիղ բազմոցներ, այլ նաև բազկաթոռներ։ Որոշ արտադրողներ առաջարկում են այնպիսի տարբերակներ, երբ բազմոցն ու բազկաթոռները միաոճ են։ Հիշեք, որ կտորային բազմոցներն ու կաշվից տարբերակները պետք չէ համադրել իրար հետ։


2․ Բազմոցի չափսերը

Գրասենյակային բազմոցի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել աշխատակիցների կամ հաճախորդների ենթադրյալ քանակը, ինչպես նաև տարածքի չափսերը։ Եթե գրասենյակը միջին չափի է, իսկ հաճախորդները շատ են, ապա իմաստ ունի ընտրել փոքրիկ բազմոց և մի քանի կոմպակտ բազկաթոռ։ Եթե գրասենյակային տարածքը բավական փոքր է, ապա ընտրեք նստարանատիպ փոքրիկ աթոռներ։ Ընդհանրապես բազմոցների նստատեղերն ու թիկնակներն այնպիսին պիտի լինեն, որ առավելագույս հարմար լինեն հաճախորդների կամ աշխատակիցների համար։  Բազմոցի թիկնակը, որպես կանոն, լինում է 80 սմ, իսկ մոդելների մեծ մասի խորությունը 60-85 սմ է, նստատեղի բարձրությունը հատակից՝ 40-55 սմ։

3․ Գրասենյակային բազմոցի գույները

Որպես կանոն արտադրողներն առաջարկում են գունային մեծ տեսականի։ Չեզոք գույների (սև, սպիտակ, բեժ) բազմոցները մշտապես ակտուալ են։ Վերջին շրջանում լայնորեն տարածված է բրենդային գույների կիրառությունը փափուկ կահույքի ընտրության ժամանակ։ 

Գրասենյակային փափուկ կահույքի ընտրության վրա մեծ ազդեցություն ունի նաև գրասենյակի գործունեության տեսակը։ Եթե ընկերությունն իրավաբանական կամ ֆինանսական ոլորտից է, ապա վառ գույնի բազմոցը տեղին չի լինի։ Իսկ եթե գրասենյակը դիզայներական բյուրո է կամ մոդելային գործակալություն, ապա լիովին ընդունելի և խրախուսելի են վառ գույները։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 2)

Այս հրապարակմամբ ուզում ենք պատմել, թե ինչպիսի արտաքին նյութերից, ինչպես նաև լցանյութից պատրաստված բազմոցներին նախապատվություն տալ և գրասենյակային բազմոցի որ ոճն ընտրել:

06 03 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019