+374 41 811 118

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՀԱՐԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձեր տան մասին առաջին տպավորությունը, որպես կանոն, ստեղծվում է հենց նախասենյակից, որտեղ հյուրը կախում է իր վերարկուն և հանում կոշիկները։ Թե ինչպես կահավորել նախասենյակը, մենք անդարդարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։

Շատերը կարծում են, որ փոքր նախասենյակներում կոշիկների համար պահարան տեղադրելը կրճատում է միջանցքը, մինչդեռ իրականում հակառակն է․ ցաքուցրիվ հանած կոշիկներն են հենց կրճատում տարածքը և թափթփված տպավորություն ստեղծում միջավայրում։ Ուստի այս հրապարակման մեջ կխոսենք կոշիկների պահարան ունենալու անհրաժեշտության մասին և կդիտարկենք մի քանի խորհուրդ պահարանի ընտրության հարցում։

Նախ հասկանանք, թե ինչու է անհրաժեշտ կոշիկների պահարանը։ 

Ընդհանուր տանը կոկիկ և հավաք տեսք հաղորդելուց բացի, կոշիկները պահարանում պահելը նախ և առաջ հիգիենիկ է և նպաստում է կոշիկի երկարակեցությանը։ Այդպես մենք կանխում ենք կոշիկների փոշոտվելը, տրորվելը, տնային տաք ջերմաստիճանի պայմաններում փչանալը, հեռու ենք պահում ընտանի կենդանիներից։ 

Կահույքագործները պատրաստում են կոշիկների՝ ամենատարբեր ձևերի, կիրառության և ճաշակի պահարաններ, այնուհանդերձ ընտրություն կատարելիս կարևոր է հաշվի առնել մի քանի կարևոր կետ․

- Կոշիկների քանակը, որոնք պատրաստվում եք պահել պահարանում
- Անհրաժեշտ հավելյալ ֆունկցիաները՝ նստատեղ, պահարանների քանակ և ձև, բացվելու մեխանիզմը
- Պահարանի չափսերը
- Արտաքին տեսքը
- Որակը

Երբ խոսում ենք կոշիկների քանակի մասին, պետք է հստակեցնել արդյոք մենք պահարանն ընտրում ենք մեր ունեցած բոլոր կոշիկների համար, թե՞ օգտագործելու ենք միայն տվյալ սեզոնի կոշիկներն ենք տեղավորելու։ Այս հարցի պատասխանը կօգնի նաև պահարանի չափերի ընտրության մեջ կողմնորոշվելու համար։ Ցանկացած դեպքում կոշիկները պետք է տեղավորվեն ազատ և միմյանց չքսվեն և որ ամենակարևորն է՝ օդափոխվեն, ինչի համար, որպես կանոն, պահարանների հետնամասում հատուկ անցքեր կամ այլ մեխանիզմներ են արվում։ 

Ի դեպ, փոքր նախասենյակներում տարածք խնայելու համար խորհուրդ է տրվում ընտրել սահող դռներով, բարձր, 20սմ խորությամբ «սլիմ» կոչվող պահարաններ։ 

Մեծ նախասենյակների դեպքում ընտրության հնարավորությունն ավելի մեծ է։ Կարելի է ընտրել նաև վերարկուների հատվածով և հայելիով կոմպլեքս-պահարան, ավելացնել նաև նստատեղ։ Վերջինս լավ գաղափար է, եթե տանը կան մեծահասակներ կամ փոքր երեխաներ, որոնց պետք է օգնել կոշիկները հագնելուն։ 

Եվ վերջում մի խորհուրդ ևս․ քանի որ կոշիկների պահարանը միջանցքային կահույքի մաս է, ցանկալի է, որ այն ներդաշնակ լինի մուտքի և սենյակների դռների գույնին և ֆուրնիտուրային։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Խոհանոցը տան ամենակարևոր սենյակներից մեկն է, որտեղ մենք անց ենք կացնում շատ ժամանակ՝ պատրաստելով համեղ ուտեստներ և ճաշակելով դրանք։

09 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019

ԻՆՉՊԵՍ ՀԱՇՎԱՐԿԵԼ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՍԵՐԸ

Կահույք ընտրելիս ամենաշատը սխալվում ենք հենց չափսերի հարցում։  

22 11 2020