+374 41 811 118

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ SHKAFF BLOG

Կահույքի և ինտերիեր դիզայնի ոլորտը, թերևս, ամենահետաքրքիր և պահանջված ոլորտներից մեկն է։ Չէ՞ որ մենք բոլորս վաղ թե ուշ հանդիպում ենք մի իրավիճակի, երբ պետք է ընտրել հարմարավետ կահույք ննջասենյակի համար, գրասենյակային ճիշտ սեղան, ճաշասենյակի համար հարմարավետ աթոռներ և հյուրասենյակային փափուկ կահույք։ Տեսականին չափազանց մեծ է, համադրելու տարբերակները՝ էլ ավելի շատ, ուստի ընտրությունը երբեմն վերածվում է իրական գլխացավանքի։

Ընդ որում, կահույքի տարբեր տեսակներն իրարից տարբերվում են ոչ միայն արտաքին տեսքով, այլ նաև տեխնիկական հնարավորություններով, դիմացկունությամբ և այլ բազմաթիվ գործոններով։

Ընտրության հարցում ձեզ օգնելու, ինչպես նաև օգտակար խորհուրդներով և տեղեկատվությամբ ձեզ հետ կիսվելու համար մեկնարկում ենք Shkaff Blog-ը։ Այստեղ մենք ամեն շաբաթ ձեզ հետ կկիսվենք հետաքրքիր հոդվածներով, որոնք կարող են իրապես օգտակար ռեսուրս դառնալ ձեզ համար, նույնիսկ եթե կահույքի ընտրության հարցն այս պահին ձեր օրակարգում չէ։

Ձեզ հետաքրքրող թեմաները կարող եք ուղարկել մեզ info@shkaff.am հասցեով կամ գրել մեր Ֆեյսբուքյան էջին։

Shkaff-ի մասին

«SHKAFF» բրենդը «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ ՍՊԸ»-ի երկու հիմնական բրենդերից մեկն է՝ ներքնակների արտադրությամբ զբողվող «HAYBED»-ի հետ միասին։

Shkaff-ը Հայաստանում կահույք արտադրող առաջատար բրենդերից է։ Որպես առաջնահերթություն և գաղափարախոսության հիմք ընդունելով հաճախորդների հարմարավետությունը, հասանելիությունն ու բարձր որակը, Shkaff-ը կարողացել է ճանաչելի և սիրելի դառնալ հազարավոր մարդկանց համար։

Մենք առաջարկում ենք ննջասենյակի, ճաշասենյակի, հյուրասենյակի, գրասենյակի, ինչպես նաև մանկական կահույքի մեծ տեսականի։ Տեսականուն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան բաժիններում։

Ի դեպ, ամբողջ տեսականին հնարավոր  է ձեռք բերել նաև ապառիկ՝ 0% տոկոսադրույքով։

Shkaff-ի մյուս առավելություններին դեռ կհասցնենք անդրադառնալ մեր հետագա հոդվածներում։ Ուրախ ենք, որ հետաքրքրված եք կահույքով, և հուսով ենք՝ մեր հոդվածներն օգտակար կլինեն ձեզ համար։

Մի՛ մոռացեք հետևել Shkaff-ին նաև Facebook-ում և Instagram-ում, որպեսզի բաց չթողնեք մեր հոդվածներն ու հրապարակումները։

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԻՆՏԵՐԻԵՐ

Դիզայներական ունիվերսալ և հասանելի որոշումները սկանդինավյան ոճին համաշխարհային ճանաչելիություն բերեցին։ Սկանդինավյան ինտերիերը նոր է ու ինչու չէ նաև սեր ամբողջ կյանքի համար։

27 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019