+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԻՆՏԵՐԻԵՐ

Դիզայներական ունիվերսալ և հասանելի որոշումները սկանդինավյան ոճին համաշխարհային ճանաչելիություն բերեցին։ Սկանդինավյան ինտերիերը նոր է ու ինչու չէ նաև սեր ամբողջ կյանքի համար։ Հարմարավետ, լակոնիկ և միաժամանակ ընդարձակ այս ոճը զուգահեռաբար հարմար է ինչպես փոքր տարածքների, այնպես էլ ընդարձակ բնակարանների համար։

Սկանդինավյան ոճը շատ հեշտ նկատելի է՝ լուսավոր պատեր, հասարակ ձևածքի կահույք, մինիմալիզմ։ Առաջարկում ենք ծանոթանալ այն կարևոր ատրիբուտներին, որոնք շեշտում են սկանդինավյան ոճի գեղեցկությունը։

1. Փայտյա սեղան

Եթե մտածում եք, որ սեղանը չափազանց հասարակ է, ապա սկանդինավյան ոճի համար այն ուղղակի իդեալական է։ Այս ոճում չկան քանդակված, նախշազարդ սեղաններ։ Այստեղ գեղեցկությունը պարզության, լակոնիկ ձևերի մեջ է։ Մյուս կարևոր հանգամանքը էկոլոգիապես մաքուր լինելն է։ Հնարավորության դեպքում նախապատվությունը տվեք փայտյա սեղաններին։

2. Հարմարավետ աթոռներ և բազկաթոռ

Աթոռների և բազկաթոռի պարագայում էլ է գործում վերևում նշած կանոնը՝ պարզություն։ Պետք չէ ընտրել այս ոճի համար փորագրված ոտքերով, մեջքով աթոռ կամ արմնկակալով բազկաթոռ։ Հնարավորինս հասարակ ձևի և առավելագույն հարմարավետություն ապահովող կահույք։

3. Վառ դեկոր

Սկանդինավյան ինտերիերում կարևոր տեղ ունեն վառ գույները։ Դրանք լրացնում են բաց պատերի սառնությունն ու տրամադրություն ստեղծում։ Այս ոճում կարելի է օգտագործել վառ դեկորատիվ բարձեր կամ երկրաչափական պատկերներով փափուկ դեկորատիվ աթոռներ և այլն։

4. Չերևացող պահարաններ

Պահարանները կամ էլ գզրոցները պետք է լինեն սպիտակ կամ էլ բաց գույների, որպեսզի միախառնվեն պատերի հետ։ Պահարանը կարող է տարբերվել կամ նկատվել, եթե այն պահպանել է իր բնական փայտագույնը։

5. Պարզ երկրաչափություն կամ սկանդինավյան ոճով կահույք

Ոչ մի ծանրաքաշ պահարան, ոչ մի փորագրում կամ բարդ ֆուտուրիստական ձևածքներ։ Սկանդինավյան ոճի ցանկացած կահույք, այդ թվում՝ խոհանոցային, հյուրասենյակային, ննջասենյակային, պետք է լինի պարզ և գրավիչ։

Shkaff-ի մասնագետները կօգնեն ձեզ ընտրել լավագույն կահույքը՝ ձեր ընտրած ոճի մեջ։
Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ SHKAFF BLOG

Կահույքի ընտրության հարցում ձեզ օգնելու, ինչպես նաև օգտակար խորհուրդներով և տեղեկատվությամբ ձեզ հետ կիսվելու համար մեկնարկում ենք Shkaff Blog-ը։

12 08 2019