+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԽՈՀԱՆՈՑԻ ՍԵՂԱՆ

Խոհանոցի սեղանի ընտրությունը պահանջում է հաշվի առնել մի շարք գործոններ, որոնք սեղանը չեն զրկի ֆունկցիոնալությունից, էրգոնոմիկությունից, հարմարավետությունից։

Մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, որոնց հետևելով խոհանոցի սեղանի գնումը կլինի արդյունավետ և հաջողված։

Առաջինը, որ պետք է հաշվի առնել խոհանոցի սեղան ընտրելիս, չափսն է։ Ընդ որում սեղանի նախընտրելի չափսը որոշվում է և՛ խոհանոցի մակերեսով, և՛ սեղանի շուրջ ճաշի նստող մարդկանց քանակով։ Թե ինչ չափի և ձևի սեղան ընտրել՝ կախված մեր ընտանիքի անդամների քանակից, տեսե՛ք ստորև ներկայացված աղյուսակում․
 

Սեղանի ձևը կարևոր հարց է, և այստեղ պետք է կողմնորոշվել ոչ միայն ըստ ճաշակի, այլ նաև ըստ դրանց առավելությունների և թերությունների։ Որպես կանոն խոհանոցի համար ոչ ստանդարտ ֆորմաների սեղաններ չեն ընտրում, քանի որ խոհանոցում սեղանը, ի տարբերություն հյուրասենյակի սեղանիկների, դեկորատիվ դեր չունի։ 

Մինչև չորս անձից բաղկացած ընտանիքներում, որտեղ հյուրեր այդքան էլ հաճախ չեն այցելում, հարմար է սեղանի ցանկացած ձև։ Կլոր քամ քառակուսի ֆորմայով սեղանները փոքր խոհանոցներում առավել գեղեցիկ են դիտվում, իսկ մարդկանց քիչ քանակը թույլ է տալիս, որպեսզի սեղանի տարբեր կողմերում նստած մարդկանց միջև լինի տարածություն և ճաշելիս մեկը մյուսին չխանգարեն։ Ավելի մեծ ընտանիքների համար նախընտրելի են օվալ կամ ուղղանկյուն ֆորմաները կամ ցանկացած այլ ֆորմայի բացվող մոդելները։

Խոհանոցի սեղան ընտրելիս կարևոր է ոտքերի չափը, քանակը և վերջապես դրանց առկայությունը (օրինակ՝ պատին ամրացվող սեղանների դեպքում)։ Թեև այս փաստն առաջին հայացքից աննշան է թվում, սակայն այնպիսի դեպքերում, երբ ցանկանում եք խոհանոցի աթոռները տեղավորել սեղանի տակ, լայն կամ անհարմար տեղադրությամբ ոտքերը կարող են խանգարել։

Սեղանի մակերեսի ընտրությունը ևս կարևոր հարց է։ Շուկան հարուստ է ամենատարբեր նյութերից պատրաստված մակերեսներով սեղաններով, և ձեր ընտրությունը պայմանավորված է և՛ ձեր նախասիրությամբ, և՛ ընդհանուր խոհանոցի ոճով։ Փայտե սեղանները միշտ ակտուալ են և դժվար թե առաջիկայում գա մի ժամանակ, երբ դրանք նորաձևությունից դուրս գան։ Պլաստիկը կամ փայտին փոխարինող նյութերը փայտից ավելի մատչելի են և ավելի պարզ խնամքի կարիք ունեն՝ ի տարբերություն բնական փայտի։ Նորաոճ են համարվում նաև ապակուց մակերեսով սեղանները։ Այս տեսակի սեղանների միակ թերությունն այն է, որ իրենց վրա են պահում մատնահետքերը, սակայն գոյություն ունեն նաև փայլատ ապակուց մակերեսներ, որոնց խնամքն ավելի հեշտ է։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՔՐ ՍԵՂԱՆ (ՍՈՒՐՃԻ ՍԵՂԱՆ)

Հյուրասենյակի փոքրիկ սեղանը (սուրճի սեղան) ոչ միայն հարմարավետություն է, այլ նաև՝ գեղեցկություն: Այն ամբողջացնում է բազմոցի և բազկաթոռների տեսքը, ծառայում ոչ միայն որպես դեկորատիվ իր, այլ նաև որպես օգտակար ու կիրառելի ատրիբուտ:

16 03 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԲԱԶՄՈՑ-ՄԱՀՃԱԿԱԼ

Բազմոց-մահճակալների շահագործման ձևը ենթադրում է, որ դրանց երկարակեցությունը պայմանավորված է տրանսֆորմացիայի մեխանիզմի հուսալիությամբ և որակյալ հումքով։

21 12 2020