+374 41 811 118

ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԱՆԿՅՈՒՆԱԿ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ

Վերջին ժամանակներս խոհանոցային անկյունակները մեծ տարածում են ստացել, որի պատճառը ոչ միայն նորաձևությունն է, այլ դրանց բավականին ֆունկցիոնալ բնույթը։ 

Կահույքի այս տեսակը հարմար է թե՛ մեծ, թե՛ փոքր չափի խոհանոցների համար։ Մեծերի դեպքում այն կարող է ճաշելու և հանգստի հարմարավետ «կղզյակ» լինել՝ անկախ խոհանոցի մնացած տարածքից ու կահույքից։ Մինչդեռ փոքր խոհանոցներում անկյունակների դերն ավելի մեծ է, իսկ գործառույթներն՝ ավելի շատ։

Նախ սկսենք նրանից, որ խոհանոցային անկյունակը կարող է փոխարինել խոհանոցային ճաշասեղանին ու աթոռներին, քանի որ անկյունակի շուրջը հանգիստ կարող է տեղավորվել 4-5 մարդ։ Իսկ նրա անկյունային դիրքը, որոշների դեպքում՝ աթոռակները սեղանի տակ տեղավորելու հնարավորությունը զգալի կերպով տարածք են խնայում փոքր խոհանոցում։ Դեռ ավելին․ անկյունակների մեծ մասը նստատեղերի տակ ունեն տարողունակ դարակներ, ինչը փոքր խոհանոցների դեպքում պարզապես փրկություն է։

Այսպիսով, ինչպե՞ս կողմնորոշվել խոհանոցային անկյունակ ընտրելիս
    
Անկյունակի ընտրությունը սկսվում է մեր խոհանոցում չափումներ կատարելուց։ Անհրաժեշտ է չափել պատերի երկարությունը և դրանց միջև հեռավորությունը։ Կարևոր է  ուշադրություն դարձնել, որպեսզի այն պատը, որտեղ նախատեսում եք տեղադրել անկյունակը, կիրառված չլինի կարևոր վարդակների, խողովակների կամ լարերի համար։ Եթե նախատեսում եք անկյունակը տեղադրել լուսամուտի մոտ, ապա կարևոր է, որ պատուհանագոգը չխանգարի անկյունակին, իսկ լուսամուտը հնարավոր լինի հեշտությամբ բացել։

Ինչպես բազմոցների, աթոռների, այնպես էլ անկյունակների դեպքում գոյություն ունեն ստանդարտներ, որոնք սահմանում են միջին մարմնակազմությամբ մարդու համար հարմարավետ համարվող նստատեղի խորությունը, մեջքի բարձրությունը և այլ չափանիշներ։ Այսպիսով, հաշվարկված է, որ նստատեղի ամենաօպտիմալ խորությունը 50-70սմ է, իսկ մեջքի բարձրությունը՝ 40-50սմ։ Այս պայմաններում միջին մարմնակազմությամբ մարդը կարող է հարմար նստել։

Փոքր խոհանոցների դեպքում նպատակահարմար է ընտրել ներքին դարակներով անկյունակներ։ Դրանք բավական տարողունակ են և հարմար։ Սակայն շուկայում հանդիպում են նաև անկյունակներ, որոնց հնարավոր է բացել և կիրառել որպես մահճակալ։ Այսպիսի ընտրություն կատարելիս իսկապես մեծ նշանակություն ունի խոհանոցի տարածքը, ուստի նման անկյունակները նախընտրելի են ավելի մեծ խոհանոցների համար։

Եթե սիրում եք տանը հաճախ տեղափոխություններ անել, ապա կարիք կլինի ընտրության ժամանակ նախապատվությունը տալ անկյունակների մոդուլային տեսակին։ Ստատիկ անկյունակը տեղափոխելը հեշտ չէ, մինչդեռ առանձին մասերից բաղկացած անկյունակները հնարավոր է պարբերաբար տեղափոխել, որոշների դեպքում նաև փոխել ձևը։

Կարևոր է հաշվի առնել այն, որ խոհանոցում գտնվելիս անկյունակի գործվածքը կարող է շուտ կեղտոտվել։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի գործվածք, որը չի կլանում տհաճ հոտերը և ուշ է կեղտոտվում։ Թե ինչպես կողմնորոշվել գործվածքների ընտրության հարցում, կարդացե՛ք մեր հրապարակման մեջ։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՍԵՂԱՆԻԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ինչի՞ն պետք է ծառայի լրագրային սեղանիկը։ Սա այն կարևոր հարցն է, որի պատասխանները կօգնեն մեզ ճիշտ կողմնորոշվել լրագրային սեղանիկի ընտրության հարցում։ 

23 06 2021

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՔՐ ՍԵՂԱՆ (ՍՈՒՐՃԻ ՍԵՂԱՆ)

Հյուրասենյակի փոքրիկ սեղանը (սուրճի սեղան) ոչ միայն հարմարավետություն է, այլ նաև՝ գեղեցկություն: Այն ամբողջացնում է բազմոցի և բազկաթոռների տեսքը, ծառայում ոչ միայն որպես դեկորատիվ իր, այլ նաև որպես օգտակար ու կիրառելի ատրիբուտ:

16 03 2020

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՓԱՅՏԵ ՄԱՀՃԱԿԱԼ

Մահճակալների տեսակներն, ըստ հումքի, բազմազան են, սակայն այս հրապարակման մեջ մենք կանդրադառնանք փայտե մահճակալներին և դրանց առանձնահատկություններին։

17 04 2021