+374 41 811 118

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՓԱՅՏԵ ՄԱՀՃԱԿԱԼ

Մահճակալը, թերևս, տան կահույքի ամենակարևոր բաղադրամասերից մեկն է։ Այստեղ ենք անցկացնում մեր օրվա զգալի մասը, հետևաբար օրվա ընթացքում մեր տրամադրությունը և ֆիզիկական առողջությունը մեծապես կախված են մահճակալի հարմարավետությունից։

Մահճակալների տեսակներն, ըստ հումքի, բազմազան են, սակայն այս հրապարակման մեջ մենք կանդրադառնանք փայտե մահճակալներին և դրանց առանձնահատկություններին։

Ինչո՞վ է լավ փայտե մահճակալը

Պատասխանը միանշանակ է․ բնական հումքով։ Փայտը, որպես հումք, դարեր շարունակ եղել է կահույքի պատրաստման ամենահարմար հումքը, քանի որ մատչելի է, էկոլոգիապես մաքուր և դիմացկուն։ Եվ եթե պատրաստման ընթացքում կիրառվեն որակյալ ներկանյութեր, ապա մահճակալի երկարակեցությունը ապահովված է։

Բացի այդ, փայտե մահճակալը ներդաշնակ է ցանկացած ինտերիերում։ Փայտի բնական երանգը, նախշերը և դուրեկան բույրը ունակ են ստեղծելու հնարավորինս հարմարավետ, լիցքաթափող միջավայր։

Ի՞նչ տեսակի փայտանյութից են մահճակալներ կան

Կահույքագործության մեջ լայն կիրառություն ունեն սոճին, կաղնին, ընկուզենին,  հաճարենին և այլ փայտանյութեր։ Թեև սրանք բոլորն էլ աչքի են ընկնում ամրությամբ և բարձր դիմացկունությամբ, այնուհանդերձ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, և ընտրությունը կարող է լինել շատ անհատական՝ կախված արժեքից, արտաքին միջավայրից և գնորդի առողջությունից։

Սոճու փայտից մահճակալը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն ալերգիկ հակումներ կամ շնչառական խնդիրներ։ Կաղնու փայտից մահճակալը կարող է բարերար ազդեցություն ունենալ դեմքի մաշկի վրա։ Ընկուզենու փայտից մահճակալները, ճիշտ է, համեմատաբար թանկ արժեք ունեն, բայց շքեղ տեսք են հաղորդում ինտերիերին։

Ինչպես մահճակալի պատրաստման, այնպես էլ առհասարակ կահույքագործության մեջ մեծ տարածում ունի հաճարենու փայտը։ Այն ևս շատ դիմացկուն է, երկար պահպանում է իր բնական երանգները և չի վնասում քնած մարդու առողջությանը։ Հաճարենու փայտից պատրաստված Shkaff-ի մահճակալների մեծ տեսականուն կարող եք ծանոթանալ այստեղ։

Ինչի՞ց զգուշանալ փայտե մահճակալ օգտագործելիս

Փայտե բնական հումքը կարող է վատ արձագանքել ջերմաստիճանի տատանումներին և խոնավության բարձր աստիճանին։ Այն կարող է կլանել խոնավությունը և ուռչել՝ կորցնելով իր տեսքը։

Փայտե մահճակալների մյուս թշնամին միջատներն են, որոնք կարող են փչացնել ձեր կահույքը և կրճատել նրա կյանքի տևողությունը։ 
Կարևոր է մեծ նշանակություն տալ նաև լաքին և ներկանյութերին, որոնցով ծածկված է փայտը։ Անգամ եթե ամենաորակյալ փայտե հումքն եք ընտրել մահճակալի համար, ցածրորակ լաքն ու ներկանյութերը կարող են ոչ միայն շարքից հանել կահույքը, այլ նաև վնասել ձեր առողջությունը։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԲԱԶՄՈՑ-ՄԱՀՃԱԿԱԼ

Բազմոց-մահճակալների շահագործման ձևը ենթադրում է, որ դրանց երկարակեցությունը պայմանավորված է տրանսֆորմացիայի մեխանիզմի հուսալիությամբ և որակյալ հումքով։

21 12 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020

6 ԿԱՆՈՆ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Դասական համարվող կաշվե կահույքը միշտ ասոցացվել է շքեղության և էլեգանտության հետ։ Սակայն նրանք, ովքեր օգտագործում են կաշվե կահույք, հավանաբար արդեն առնչվել են կահույքի այդ տեսակի խնամքի բարդություններին։

07 09 2020