+374 41 811 118

ԳՐՔԱՁԵՎ ԲԱԶՄՈՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարմարավետ ինտերիերի գաղտնիքը ճիշտ ընտրված փափուկ կահույքի մեջ է։ Իսկ երբ խոսում ենք փափուկ կահույքի մասին, առաջին հերթին նկատի ենք ունենում բազմոցը, որի ճիշտ ընտրությունից է կախված սենյակի տարածքի օպտիմալ օգտագործումը, ընդհանուր գունային գամման և իհարկե մեր հարմարավետ հանգիստը։ 

Բազմոցների ձևերի լայն տեսականու մեջ արդեն տարիներ շարունակ իր հաստատուն տեղն ունի գրքաձև բազմոցը, որն իր պարզ և հարմարավետ ֆունկցիոնալությամբ շարունակում է մնալ պահանջված և կահավորում է դասականից մինչև հայ-թեք ոճի ինտերիերներ։
    
Ո՞րն է գրքաձև բազմոցի առավելությունը

Դժվար է չհամաձայնելն այն կարծիքի հետ, թե որքան պարզ է բազմոցի բացման մեխանիզմը, այնքան հուսալի է ինքը՝ բազմոցը։ Գրքի նման բացվող բազմոցներն ունեն տրանսֆորմացիայի հեշտ, միևնույն ժամանակ պարզ մեխանիզմ։ Բավական է միայն մի քիչ բարձրացնել բազմոցի նստատեղը, երբ մեջքը իջնում և հասնում է նստատեղի մակարդակին։ Փակելը կատարվում է նույն գործողությամբ։

Գրքաձև բազմոցի կոմպակտ չափերը և հեշտ բացվող մեխանիզմը թույլ են տալիս, որ այն կիրառվի հատկապես փոքր սենյակներում, որտեղ առանձին բազմոցի և առանձին մահճակալի համար համապատասխան տարածք չկա։ 

Գրքաձև բազմոցների շատ տեսակներ արմնկակալներ չունեն։ Սովորաբար դրանց փոխարեն բարձեր են կիրառվում կամ կողային հատվածներում փոքր-ինչ բարձրացվում է նստատեղը։ Արմնկակալների բացակայությունը հնարավորություն է տալիս բազմոցը կիրառել ամբողջությամբ։ Այդպես կարող է ավելանալ բազմոցի վրա նստողների քանակը, իսկ մահճակալի վերածվելիս արմնկակալները չեն խանգարի քնողի ոտքերին։

Առհասարակ արմնկակալները բազմոցի ամենաշուտ մաշվող և կեղտոտվող հատված են, դեռ ավելին՝ կոշտ արմնկակալները կարող են վնասել անզգույշ վազվզող երեխաներին։ Այս առումով գրքաձև բազմոցները հիանալի տարբերակ են մանկական սենյակների կահավորման համար։

Բազմոցի այս տեսակը համարվում է ունիվերսալ․ ավելորդ դետալների բացակայությունը, պարզ դիզայնը, հարթ և ամուր մակերեսը նրան թույլ են տալիս ցանկացած ոճի ինտերիերում իրեն զգալ «իր տանը»։ Մանավանդ, եթե ընտրում ենք նեյտրալ գույնի պաստառով գրքաձև բազմոց, ապա պարբերաբար դեկորատիվ բարձի երեսները փոփոխելով կարող ենք նոր և թարմ շունչ հաղորդել ոչ միայն բազմոցին, այլ նաև մեր սենյակին։ 

Այնուամենայնիվ, գրքաձև բազմոցն ունի՞ թերություն

Հանուն արդարության պետք է նշել, որ այո,՛ ունի։ Բանն այն է, որ ի տարբերություն բացվող բազմոցների այլ տեսակների, որոնց մեջքը բազմոցի բացվելու ժամանակ չի տեղաշարժվում, գրքաձև բազմոցը, եթե բավականաչափ հեռու չէ պատից, բացվելիս կարող է քերծել և վնասել պատը։ Ուստի գրքաձև բազմոցի դեպքում պահանջվում է պատի կողմից թողնել կամ բացելիս հեռացնել մինչև 20սմ, որպեսզի բազմոցի մեջքը չքսվի պատին և չքերծի այն։
    
Այս չնչին թերությունն, իհարկե, չի խանգարում ունիվերսալ, կոմպակտ և մատչելի գրքաձև բազմոցներին շարունակել մնալ բազմոցի ամենամեծ պահանջարկ ունեցող տեսակներից մեկը։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԲԱԶՄՈՑԻ ՊԱՍՏԱՌ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես բազմոցի, այնպես էլ նրա պաստառի ընտրության հարցում նախընտրելի է առաջնդորվել դրանց կիրառման տեղով և նշանակությամբ։

28 12 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲԱԶՄՈՑ

Գրասենյակն այն միջավայրն է, որտեղ պետք է լինեն հնարավոր բոլոր պայմանները ոչ միայն աշխատանքի վրա կենտրոնանալու, այլ նաև երբեմն հանգստնալու համար։

30 11 2020

ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԱԹՈՌՆԵՐ ԳՆԵԼԻՍ

Այս հոդվածում մենք ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել աթոռների ընտրությանը։

09 03 2020