+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲԱԶՄՈՑ

Գրասենյակն այն միջավայրն է, որտեղ պետք է լինեն հնարավոր բոլոր պայմանները ոչ միայն աշխատանքի վրա կենտրոնանալու, այլ նաև երբեմն հանգստնալու համար։ Մյուս կողմից գրասենյակային կահույքը պետք է հարմար լինի նաև ձեր այցելուներին և ճիշտ տպավորություն ստեղծի ձեր և ձեր աշխատանքի բնույթի մասին։

Մենք արդեն խոսել ենք գրասենյակային կահույք ընտրելու մասին, սակայն այս հրապարակման մեջ մենք ավելի մանրամասն կանդրադառնանք հենց բազոմցի ընտրությանը։

Ի՞նչն է կարևոր գրասենյակային բազմոցի ընտրության հարցում

Ոճը կարևոր դեր ունի բազմոցի ընտրության հարցում։ Դասական ոճի, մոնոխրոմ գույների, առանց պաճուճանքների բազմոցները կարող են ներդաշնակվել ցանկացած ինտերիերում։ Իսկ ավելի ժամանակակից միջավայրում նախապատվությունը կարելի է տալ լոֆթ ոճի բազմոցներին։ Առհասարակ լոֆթ ոճը, լինելով շատ ավելի «հասարակ», ավելորդ լարվածություն չի ստեղծում աշխատանքային միջավայրում և տրամադրում է դրական մտքերով աշխատանքին։

Չափը ևս կարևոր հանգամանք է գրասենյակային բազմոցի համար։ Այս հարցում կողմնորոշվելու համար ևս պետք է հաշվի առնել բազմոցի գործածության նպատակը։ Բազմոցն ընտրում ենք տնօրենի՞ հանգստի համար, թե՞ այցելուների։ Այցելուները կարող են լինել մեկ կամ երկո՞ւ հոգի, թե՞ ավելի շատ։ Ուստի բազմոցի չափը առաջին հերթին կախված է դրանից պոտենցիալ օգտվողների քանակից։ Բացի այդ, բազմոցի չափի հարցում մեծ դեր ունեն նաև սենյակի չափերը։ Կարևոր է ընտրել այնպիսի բազմոց, որը չի խանգարի սենյակում անցուդարձին, դռների բացվել-փակվելուն, բայց և կլինի հարմարավետ նստելու համար։

Երկտեղանի բազմոցի համար օպտիմալ են համարվում 900x850x700 չափսերը,
Երեքտեղանոցի համար՝ 1450x850x700 չափսերը,
Չորստեղանով բազմոցի համար՝ 2160x850x700 չափսերը,
Իսկ այն դեպքերում, երբ այցելուների քանակը շատ է, իսկ տեղը՝ փոքր, խորհուրդ է տրվում կիրառել նաև բազկաթոռ։

Բազմոցի ձևը կարող է որոշիչ նշանակություն ունենալ գրասենյակի տարածքի օգտագործման և ընդհանուր մթնոլորտի ձևավորման հարցում։
Ուղիղ բազմոցները համարվում է դասական տարբերակ և լավ են նայվում ցանկացած միջավայրում։

Անկյունային բազմոցները կարող են ավելի շատ մարդ տեղավորել և օգտագործել սենյակի այն անկյունները, որտեղ այլ կահույք հնարավոր չէ դնել։
П-աձև բազմոցներն անկյունայինների նման կարող են շատ մարդ տեղավորել, ամբողջապես լրացնել սենյակի տարածքը, սակայն դրանց կիրառությունը փոքր սենյակում նպատակահարմար չէ։

Կոր բազմոցները բազմատեսակ են, կարող են լինել կլոր, աղեղնաձև, ալիքաձև և այլ ֆորմաների։ Սրանք հարմար են մեծ տարածքների համար։ Սակայն կոր բազմոց ընտրելիս պահանջվում է առավել զգուշավորություն, քանի որ դրանց առանձնահատուկ դիզայնը միշտ չէ, որ միանգամից կարող է ներդաշնակվել ընդհանուր միջավայրի հետ։

Բազմոցի երկարակեցությունը պայմանավորված է նրա որակով։ Բազմոց և առհասարակ կահույքը գնելիս կարևոր է նախապատվությունը տալ մասնագիտացված խանութներին, որոնք ունեն հատուկ սերտիֆիկատ և երաշխավորում են բարձր որակի, այսինքն՝ ամուր հիմքով, որակյալ լցանյութերով, գործվածքով և ներկանյութերով պատրաստված կահույք։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Փափուկ կահույքը բնակելի տարածքներից տեղափոխվել է նաև գրասենյակային տարածք, մի փոքր ձևափոխվել և դարձել դրա անբաժանելի մասը։

02 03 2020

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 2)

Այս հրապարակմամբ ուզում ենք պատմել, թե ինչպիսի արտաքին նյութերից, ինչպես նաև լցանյութից պատրաստված բազմոցներին նախապատվություն տալ և գրասենյակային բազմոցի որ ոճն ընտրել:

06 03 2020

3 ԽՈՐՀՈՒՐԴ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հյուրասենյակում կահույքի մյուս բաղադրիչներից առաջինն աչքի է ընկնում բազմոցը։

20 07 2020