+374 41 811 118

ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆ-ԿՈՒՊԵ․ ՄՇՏԱՊԵՍ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ

Իր հարմարավետ տեխնիկական լուծումների և պրակտիկ բնույթի շնորհիվ՝ զգեստապահարան-կուպեն այլևս դժվար է իր տեղը զիջում զգեստապահարանի մեկ այլ տեսակի։

Իրականում զգեստապահարանը ննջասենյակի կարևոր և բարդ ընտրվող կահույքի մասն է։ Երբեմն զգեստապահարանի սխալ ընտրված չափն ու ձևը կարող են կրճատել սենյակի տարածությունը, անհարմարություն ստեղծել սենյակում տեղաշարժվելու համար։ Բացի այդ, շարունակ աճող քանակությամբ և սեզոնային մեծ փոփոխություն կրող մեր հագուստներն ամբողջովին տեղավորելը մեծ խնդիր է, որի լուծումը պահանջում ենք զգեստապահարանից։ Հենց այս պահանջները բավարարելու իր բացառիկ կարողության շնորհիվ է, որ զգեստապահարան-կուպեն մեծ տարածում է գտել գնորդների շրջանում։

Եկեք կողմնորոշվենք, թե ինչ օպտիմալ չափսեր և ձևեր կան զգեստապահարան-կուպեի համար․
    
Մինչև չափսերին անցնելը նախ պետք է ի մի բերել այն իրերի ծավալը, որոնք պատրաստվում ենք տեղավորել պահարանում, ապա ըստ այդ ծավալի կարող ենք կողմնորոշվել զգեստապահարան-կուպեի հիմնական տեսակների մեջ․

- Կոմպակտ․ երկու կամ երեքդռնանի տարբերակ է, որը նախընտրելի է փոքր սենյակների կամ քիչ քանակությամբ իրեր տեղավորելու համար։ 

- Անկյունային․ սենյակի առանձին անկյունն ընդգրկող տարբերակ, որը զգալիորեն կրճատում է ընդհանուր տարածությունը։

- Պատի երկայնքով ձգվող տարբերակ, որը կախված պատի երկարությունից, կարող է լինել նաև չորս և ավելի դռներով։

Նորից անդրադառնանք զգեստապահարանում պահվելիք իրերին։ Դարակների տեսակը, քանակն ու խորությունը մեծապես կախված են այն բանից, թե ինչ ենք նախատեսում այդտեղ տեղավորել։ Կարևոր է նախապես չափել ամենածավալուն իրի չափերը, որ պատրաստվում ենք տեղավորել զգեստապահարանում։ Խանութում ընտրելիս կամ կահույքագործին պատվիրելիս ցանկալի է հաշվի առնել մեր ունեցած իրերի համար նախընտրելի դարակաբաժանումը, իսկ եթե այնուահանդերձ դժվարանում ենք մոտավոր պատկերացնել, թե ինչպես ենք տեղավորելու իրերը, նախապատվությունը կարելի է տալ շարժական դարակներով արտադրանքին։ Նման պահարանների դարակները հնարավոր է բարձրացնել կամ իջեցնել՝ ըստ ցանկության։

Սահող դռները զգեստապահարան-կուպեի ամենակարևոր հատկանիշն են, դրանք տարածք են խնայում սենյակում և ստեղծում կոմպակտ կահույքի տպավորություն, հետևաբար դռների անիվների պարագայում խնայել պետք չէ, քանի որ հենց անիվների որակով է պայմանավորված դռների անաղմուկ աշխատանքը և երկարակեցությունը։

Եթե սենյակը վիզուալ ընդարձակելու խնդիր ունենք, ապա նախըտրելի է ավելի բաց երանգների զգեստապահարան-կուպեները, որոնց դռների վրա ամբողջ երկարությամբ հայելի կա։ Հայելին ոչ միայն ավելի է ընդարձակում սենյակը, այլ նաև անդրադարձնում է լույսը։ Հայելիների մասին ավելի մանրամասն կարդացե՛ք մեր բլոգում։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԲԱԶՄՈՑԻ ՊԱՍՏԱՌ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես բազմոցի, այնպես էլ նրա պաստառի ընտրության հարցում նախընտրելի է առաջնդորվել դրանց կիրառման տեղով և նշանակությամբ։

28 12 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Փայտե օրորոցներն ամենատարածվածն ու հասանելին են։

17 01 2020

ԻՆՉ Է ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԿՂԶԻՆ

Խոհանոցային կղզին հիմնական կահույքից անկախ կոմպակտ կահույքի մաս է, որը սովորաբար տեղադրվում է խոհանոցի մեջտեղում: Կղզի անունը ստացել է հիմնական կահույքից առանձին լինելու և սենյակի մեջտեղում դրվելու պատճառով:

28 07 2020