+374 41 811 118

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՄԱՐ ՊՈՒՖ

Թեև պուֆ բառը մեր բառապաշարի մեջ վերջերս է մուտք գործել, բայց կահույքի այս մասը ունի ավելի հին պատմություն, քան մենք կարծում ենք։ Դարեր առաջ դրանք հիմնականում տաբուրետի տեսք ունեին, օգտագործվում էին ոտքերը վրան դնելու համար։ Ժամանակի ընթացքում այս հարմար և շարժական կահույքը ձևափոխվեց և ստացավ բազմաբնույթ նշանակություն։ Այսօր պուֆ տեսակի կահույքն օգտագործվում է լյուքս ոճի ննջարաններից մինչև լոֆթ ոճի գրասենյակներում։

Թե ինչ տեսակի պուֆեր կան և ինչպես դրանք ընտրել, կդիտարկենք այս հրապարակման մեջ։

Պուֆերի տեսակներն ըստ կիրառական նշանակության․

1. Պուֆ-աթոռ․ իր բարձրությամբ պուֆ-աթոռը կարող է լինել բազմոցի նստատեղի չափի, սակայն մակերեսը կարող է լինել ավելի փոքր կամ ավելի մեծ։ Այս տեսակի պուֆերը օգտագործվում են ոչ միայն որպես փափուկ կահույքի հավաքածուի մեջ հավելյալ նստարան, այլ նաև կիրառվում են գրասենյակներում և խանութների հանդերձարաններում։

2. Կահույքի հավելյալ բաղադրամաս պուֆեր․ սրանք բազմոցի նստատեղից ցածր են, ուստի ցած պուֆերի վրա նստելը անհարմար է։ Կիրառվում են բազմոցին նստած ժամանակ ոտքերը վրան դնելու, ինչպես նաև մահճակալի մոտ՝ վրան հագուստ և այլ պարագաներ դնելու համար։ Այս վերջին նշանակությամբ կիրառվող պուֆերը կոչվում են բանկետկա կամ ռեկամյե։

3․ Լայն հնարավորություններով պուֆեր․ այստեղ կանոները, որպես այդպիսին, չեն գործում, և ամեն ինչ պայմանավորված է կահույքագործի և պատվիրատուի երևակայությամբ։ Սրանք այն պուֆերն են, որոնք կարող են վերածվել լիարժեք բազմոցի կամ մահճակալի, ունենալ դարակներ և այլն։

Պուֆերի տեսակներն ըստ հումքի․

Այս դասակարգում տարբերում ենք փափուկ և կոշտ հումքով պուֆեր։ Փափուկները պատրաստվում են կաշվից և տեքստիլից, իսկ որպես լցանյութ ունենում են պենոպոլիուրետան։ Այս խմբին են պատկանում պարկ-աթոռները, որոնք օգնում են «փլվել» և լիցքաթափվել։ Սրանք կիրառելի են թե՛ տան ինտերիերում, թե՛ գրասենյակներում և թե՛ սրճարաններում և անիտկաֆեներում։

Կոշտ պուֆերը պատրաստվում են ծղոտից, փայտից և այլ կոշտ հումքից։ Սրանք այդքան էլ հարմար չեն նստելու համար, ուստի նստելիս երբեմն կարիք է լինում բարձ օգտագործել։ Իսկ ավելի հաճախ ծառայում են որպես լրագրասեղան։
Վերջին ժամանակներս նորաոճ են դարձել նաև փայտե կամ մետաղական բաց կարկասով կոշտ պուֆերը։

Ինչպե՞ս ընտրել հարմար պուֆ․

Պուֆ ընտրելիս նախ պետք է հաշվի առնել այն, թե որ սենյակի համար ենք այն ընտրում։ Եթե ընտրում ենք ննջարանում զարդասեղանի համար, ուրեմն պուֆը պետք է ունենա միջին բարձրություն, իսկ հյուրասենյակում կիրառում են ոչ բարձր, ընդհանուր միջավայրի ոճի հետ ներդաշնակ պուֆեր։

Մանկական սենյակների պուֆերը, ցանկալի է, որ չունենան սուր ծայրեր, կոշտ մակերես, լինեն դիմացկուն և հեշտ լվացող պաստառներ ունենան։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

6 ԿԱՆՈՆ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Դասական համարվող կաշվե կահույքը միշտ ասոցացվել է շքեղության և էլեգանտության հետ։ Սակայն նրանք, ովքեր օգտագործում են կաշվե կահույք, հավանաբար արդեն առնչվել են կահույքի այդ տեսակի խնամքի բարդություններին։

07 09 2020

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՀՃԱԿԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեխաները բավական արագ են մեծանում, իսկ նրանց պահանջմունքները տարիքի հետ փոխվում են։

26 01 2020

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԲԱԶՄՈՑԻ ՊԱՍՏԱՌ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես բազմոցի, այնպես էլ նրա պաստառի ընտրության հարցում նախընտրելի է առաջնդորվել դրանց կիրառման տեղով և նշանակությամբ։

28 12 2020