+374 41 811 118

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԿՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ (ՄԱՍ 2)

Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք մեկսենյականոց բնակարանի ամենամեծ հատվածի՝ ընդհանուր սենյակի կահավորմանը։ Այս անգամ կդիտարկենք մի քանի խորհուրդ տան մյուս հատվածների՝ խոհանոցի, նախասրահի և լոգասենյակի կահավորման վերաբերյալ։

Խոհանոց

Սովորաբար մեկսենյականոց բնակարանները մեծ խոհանոց չունեն, ուստի փոքր չափերի խոհանոցում մաքսիմալ հարմարավետ միջավայր ստեղծելու համար պետք է պլանավորումը կատարել մանրակրկիտ կերպով։ 

Նախ պետք է հաշվի առնել մի բան․ ժամանակակից խոհանոցը երբեմն գերբեռնված է ամենատարբեր ֆունկցիաներ կատարող կենցաղային տեխնիկայով։ Դրանցից մի մասն ունեն առաջնային անհրաժեշտություն, իսկ մյուսները՝ երկրորդական։ Ուստի առանց այն էլ փոքր խոհանոցը կահավորելիս կարիք կա որոշակի ընտրություն կայացնել շատ և ոչ այնքան անհրաժեշտ տեխնիկայի միջև։

Փոքր խոհանոցում նպատակահարմար է օգտագործել  է ներկառուցված կենցաղային տեխնիկա, որը զգալիորեն տարածք կխնայի։ Ի դեպ, այս պարագայում ևս խորհուրդ է տրվում պատվիրել խոհանոցի չափերին համապատասխան կահույք և նախընտրելի է բաց երանգներով, որը վիզուալ կընդարձակի խոհանոցային միջավայրը։

Խոհանոցային կղզին փոքր խոհանոցում զգալի տեղ կզբաղեցնի, ուստի ճաշելու գոտի կարելի է ստեղծել բարի բարձր սեղանի միջոցով, որը նաև կարող է բաժանարար գիծ լինել խոհանոցի և տան մյուս հատվածների միջև, եթե դուռը բացակայում է։

Նախասրահ

Փոքր նախասրահի առջև դրված խնդիրը, կարելի է ասել, ավելի մեծ է։ Այն, ինչպես փոքր բնակարանի ցանկացած անկյուն, պետք է կիրառվի, բայց չծանրացնի և չփոքրացնի բնակարանի տարածքը։ Ուստի նախասրահի պահարան ընտրելիս պետք է նախապատվությունը տալ ֆունկցիոնալ և տարողունակ տեսակներին, օրինակ՝ պահարան-կուպեին։ Այն կարող է տեղավորել վերնահագուստը, կոշիկները, պայուսակները։ Պահարանի սահող դռները, մանավանդ, եթե դրանց վրա հայելի կա, զգալիորեն կխնայեն և կլուսավորեն նախասրահի տարածքը։

Լոգասենյակ

Ինչպես մեկսենյականոց բնակարանի մնացած սենյակները, այնպես էլ լոգասենյակը աչքի չի ընկնում իր մեծ չափերով։ Սովորաբար լոգասենյակներում ամենամեծ տարածքը զբաղեցնում է վաննան։ Նորություն չի լինի ասելը, որ փոքր լոգասենյակի տարածքն օպտիմալ կիրառելու համար նպատակահարմար է վաննան փոխարինել լոգախցիկով։ 

Լվացարան ընտրելիս կարելի է նախապատվությունը տալ պահարանիկով տարբերակներին․ դրանք հավելյալ դարակ են լոգասենյակում անհրաժեշտ պարագաների պահպանության համար։

Բնակարանի ռացիոնալ կահավորումը կայանում է ոչ միայն կահույքի ճիշտ ընտրության ու տեղադրության մեջ, այլ նաև ինտերիերի՝ ճիշտ ընտրված գույների։ Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել ենք ինտերիերում կիրառվող գույներին և դիտարկել, թե ինչպես են տարբեր գույներ տեսողականորեն ընդարձակում կամ կրճատում մեր բնակարանի տարածքը։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԿՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ (ՄԱՍ 1)

Մեկսենյականոց բնակարանը կահավորելիս կարևոր է չմոռանալ այն բանի մասին, որ բնակարանը պետք է լցնել միայն ամենաանհրաժեշտ և կիրառական կահույքով և ինտերիերի պարագաներով։

09 06 2021

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԲԱԶՄՈՑԻ ՊԱՍՏԱՌ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես բազմոցի, այնպես էլ նրա պաստառի ընտրության հարցում նախընտրելի է առաջնդորվել դրանց կիրառման տեղով և նշանակությամբ։

28 12 2020

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ

Երկհարկանի մահճակալները, լինելով հարմար և պրակտիկ, լավագույն լուծումն են մանկական ննջասենյակում տարածքի օպտիմալ օգտագործման համար։

08 12 2020