+374 41 811 118

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԿՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ (ՄԱՍ 1)

Անվիճելի է, որ բնակարանի հարմարավետությունը պայմանավորված է նրա չափերով, սակայն երբեմն անտեսվում է այն մեծ դերը, որն ունի բնակարանի կահավորումը։ Նույնիսկ ամենափոքր բնակարանը կարելի է կահավորել այնպես, որ այն թվա ընդարձակ և հարմարավետ։ 

Մեկսենյականոց բնակարանը կահավորելիս կարևոր է չմոռանալ այն բանի մասին, որ բնակարանը պետք է լցնել միայն ամենաանհրաժեշտ և կիրառական կահույքով և ինտերիերի պարագաներով։

Այս բարդ խնդիրը կարելի է հեշտ լուծել, եթե պատվիրեք ձեր բնակարանի չափերին և առանձնահատկություններին համապատասխան կահույք։ Կարևոր է նախապես պլանավորել կահավորումը և պատկերացնել, թե ինչպես կարելի է օգտագործել բնակարանի յուրաքանչյուր անկյուն։ 
    
Եկեք առանձին-առանձին դիտարկենք մեկսենյականոց բնակարանի յուրաքանչյուր անկյան կահավորումը։
    
Ընդհանուր սենյակ

Մեկսենյականոց բնակարանի պարագայում ընդհանուր սենյակն իր մեջ ներառում է թե՛ հյուրասենյակը, թե՛ ննջասենյակը, թե՛ հանգստի, թե՛ աշխատանքային գոտին։ Ուստի այս սենյակը պլանավորելիս կարևոր է փոքր, բայց առանձին տարածք հատկացնել այդ բոլոր գոտիներին։

Այս գոտիները կարող են միմյանցից առանձնանալ պայմանական սահմաններով, օրինակ՝ պաստառներով, պատի գույնով կամ էլ գորգով։ Գորգը նախընտրելի է կիրառել մանկական հատվածի համար, որը ոչ միայն վիզուալ կառանձնացնի երեխայի համար նախատեսված տարածքը, այլ նաև կստեղծի տաք միջավայր հատակին ժամերով խաղացող փոքրիկ երեխայի համար։

Ավելի հստակ բաժանում կարելի է անել օգտագործելով կահույք։ Օրինակ՝ ննջարանային հատվածի և աշխատանքային գոտու բաժանարար մասում կարելի է տեղադրել բաց պահարան, որը չի արգելափակի լույսի տարածումը և կօգտագործվի երկու կողմից։

Մեկսենյականոց բնակարաններ կահավորելիս փրկության են հասնում բացվող բազմոցները։ Դրանք խնայում են տարածքը և հավաք տեսք հաղորդում սենյակին։ Բացվող բազմոց ընտրելիս ուշադրություն դարձրե՛ք դարակների առկայությանը, որտեղ կարող եք պահել սպիտակեղենը և այլ իրեր։ Թե ինչին ուշադրություն դարձնել բացվող բազմոց ընտրելիս, կարդացե՛ք մեր նախորդ հրապարակման մեջ։

Աշխատանքային գոտու կենտրոնը գրասեղանն է։ Այսօր շուկայում մեծ տարածում ունի տրանսֆորմեր՝ ձևափոխվող կահույքը՝ սեղաններ, մահճակալներ, պահարաններ և այլն։ Ընտրելով տրանսֆորմեր գրասեղան՝ այն կարող եք կիրառել միայն ըստ պահանջի, իսկ ոչ աշխատանքային ժամերին կահույքը տարածք չի զբաղեցնի, կդառնա պատի կամ պահարանի մի մասը։ Եթե տրանֆորմեր սեղանիկի հնարավորություն չկա, ապա նախընտրելի է ձեռք բերել այնպիսի սեղան, որը կարող է ծառայել նաև որպես փոքրիկ ճաշասեղան։

Հոդվածի երկրորդ մասում անդրադարձել ենք հարցին, թե ինչպես կահավորել մեկսենյականոց բնակարանի խոհանոցը, նախասրահը և լոգարանը։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԿՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ (ՄԱՍ 2)

Մեկսենյականոց բնակարանի խոհանոցի, նախասրահի և լոգասենյակի կահավորումը։

16 06 2021

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԲԱԶՄՈՑ-ՄԱՀՃԱԿԱԼ

Բազմոց-մահճակալների շահագործման ձևը ենթադրում է, որ դրանց երկարակեցությունը պայմանավորված է տրանսֆորմացիայի մեխանիզմի հուսալիությամբ և որակյալ հումքով։

21 12 2020

ԳՐՔԱՁԵՎ ԲԱԶՄՈՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարմարավետ ինտերիերի գաղտնիքը ճիշտ ընտրված փափուկ կահույքի մեջ է։ Իսկ երբ խոսում ենք փափուկ կահույքի մասին, առաջին հերթին նկատի ենք ունենում բազմոցը։

24 05 2021