+374 41 811 118

6 ԿԱՆՈՆ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Դասական համարվող կաշվե կահույքը միշտ ասոցացվել է շքեղության և էլեգանտության հետ։ Սակայն նրանք, ովքեր օգտագործում են կաշվե կահույք, հավանաբար արդեն առնչվել են կահույքի այդ տեսակի խնամքի բարդություններին։

Ինչպե՞ս խնամել կաշվե կահույքը, որպեսզի այն ավելի երկար ձեզ ծառայի․

Կանոն 1․ Ուշադի՛ր եղեք ձեր կահույքի հանդեպ

Ավելի հեշտ է կանխել փչացումը, քան վերացնել այլ։ Ուստի աշխատե՛ք հնարավորինս խուսափել կաշվե կահույքի վրա հեղուկ թափելուց։ Ներծծվելով կաշվի մեջ՝ սուրճը, հյութը կամ գինին բծեր են առաջացնում, որոնք ժամանակի ընթացքում ավելի դժվար կմաքրվեն։ Թարմ թափված հեղուկը կարող եք թրջել սպունգով և սրբել բնական գործվածքով։

Կանոն 2․ Խուսափե՛ք հղկանյութային միջոցներից

Հղկանյութային միջոցները կամ գործիքները պատրաստված են բարձր կոշտություն ունեցող նոյւթերից և ստեղծված են կարծր մակերեսների հղկման, հարթեցման համար։ Նույնը վերաբերում է նաև կոշիկի կամ կաշվե հագուստի համար նախատեսված նյութերին։ Բավական է միայն սովորական ջրի մեջ թրջած բրդե կտորով շփել, և ձեր կահույքը կվերականգնի իր փայլը։

Կանոն 3․ Խորհուրդ հարցրե՛ք մասնագետներից

Կաշվե կահույքի խնամքի մասին պետք է հոգալ հենց առաջին օրվանից, երբ գնում և ձեր տուն կամ բիզնես միջավայր եք տեղափոխում կահույքը։ Կահույքագործները կամ ոլորտի մասնագետները կարող են առաջարկել կոնկրետ մաքրող միջոցներ, որոնք ամենահարմարն են ձեր կահույքի կաշվի տեսակի համար։

Կանոն 4․ Արհեստականորեն մի՛ չորացրեք կահույքը

Եթե հետևել եք մեր 1-ին և 2-րդ կանոններին և կահույքի վրա բծերը սրբել եք ջրով, թողե՛ք, որպեսզի այն չորանա բնական ճանապարհով։ Խուսափե՛ք վարսահարդարիչով կամ էլեկտրական տաքացուցիչներով չորացնելով։ Այդպես կարող եք վնասել գործվածքի առաձգականությունը։

Կանոն 5․ Հեռո՛ւ արևից

Եթե ցանկանում եք երկար տարիներ վայելել ձեր կաշվե կահույքը, ապա մի՛ տեղադրեք այն արևի տակ։ Բացի այն, որ ներկը կարող է գունաթափվել, այն էլ՝ ոչ համաչափ, գործվածքը ևս կկորցնի իր առաձգականությունը։

Կանոն 6․ Զիջե՛ք պրոֆեսիոնալներին

Եթե չափազանց աղտոտվածությունն արդեն անդառնալի է թվում, ուրեմն ճիշտ ժամանակն է կահույքը տանել «բժշկի» մոտ։ Այստեղ ևս ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի։  Մասնագետները հատուկ մաքրող միջոցներով կարող են անվնաս մաքրել ձեր կահույքը՝ հաղորդելով նրան թարմ տեսք։ 

Կաշվե կահույք պատրաստելիս ժամանակակից կահույքագործներն ընտրում են այնպիսի կաշվե կտոր, որը, հատուկ մշակում անցնելով, արդեն իսկ ներծծված է հատուկ նյութերով և շուտ չի աղտոտվում։ Այնուհանդերձ, ժամանակի ընթացքում դուք կարող եք հասկանալ ձեր կաշվե կահույքի «լեզուն» և նրա երկարակեցության համար ստեղծել բարենպաստ պայմաններ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՔՐ ՍԵՂԱՆ (ՍՈՒՐՃԻ ՍԵՂԱՆ)

Հյուրասենյակի փոքրիկ սեղանը (սուրճի սեղան) ոչ միայն հարմարավետություն է, այլ նաև՝ գեղեցկություն: Այն ամբողջացնում է բազմոցի և բազկաթոռների տեսքը, ծառայում ոչ միայն որպես դեկորատիվ իր, այլ նաև որպես օգտակար ու կիրառելի ատրիբուտ:

16 03 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019