+374 41 811 118

ԽՈՀԱՆՈՑԻ ԿԱՀՈՒՅՔԻ 2020-Ի 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԹՐԵՆԴԵՐԸ

Ժամանակակից խոհանոցի դիզայնում ֆունկցիոնալությունն ամենակարևոր գործոնն է: Որպեսզի ինտերիերը տարբերվի ոչ միայն կիրառման հարմարավետությամբ այլ նաև նորաձևության էսթետիկայով, առաջարկում ենք ծանոթանալ այս տարվա ամենակարևոր թրենդներին:

1. Բնական գույներ

Ժամանակակից խոհանոցն այն վայրն է, որտեղ ցանկացած բաղադրիչ մտածված և օգտակար է:  Եթե պահարան, ապա պահոցի հարմարավետ համակարգով, իսկ եթե սեղան, ապա այնպիսին, որը չի խանգարում խոհանոցի տարածքում անցուդարձին: Դեկորների տեղադրման ժամանակ կարևոր է մինիմալիզմը, որը կարելի է տեսնել ոչ միայն իրերի սահմանափակմամբ, այլ նաև՝ գույներում:  2020թ. տենդեցներով գունային գամմայի բնական գույներն ավելի հաճախ են հանդիպում ինտերիերում:

Մոխրագույնը փայտի հետ, մուգ կանաչը, գրանիտի գույնեը կամ մուգ բալագույնը շարունակում են լինել դոմինանտ: Մասնագետները պնդում են, որ բեժը կամ բաց շագանակագույնը, ինչպես նաև պաստելային վարդագույնն ու անանուխի գույները ժամանակից դուրս են, դրանք միշտ կան ու պահանջված են:

2.Անփայլ ճակատային մաս (ֆասադ)

Խոհանոցի պահարանները անփայլ երանգներով 2020թ. խոհանոցային թրենդներից են: Տարիներ առաջ դիզայներները մեծ խանդավառությամբ պահարանների դիզայնի համար օգտագործում էին փայլերը: Հիմա կարծիքն այնպիսին է, որ անփայլ կամ կիսափայլ տենդենցը ժամանակակից շունչ է հաղորդում: Կահույքի հայելային փայլին փոխարինում են անփայլ պահարանները, իսկ փայլն ապահովում են լամպերը, որոնք շատ տարածված են ոչ միայն խոհանոցային դիզայնում, այլ նաև տան մյուս սենյակների ներքին հարդարանքում: Փոքրիկ, բայց հետաքրքիր առավելություն ունի անփայլ կահույքը, այն մաքուր և կոկիկ պահելու համար երկար «փայլացնել» պետք չէ:

3.Խոհանոցային սեղանը փայտից, մարմարից կամ քարից

Ինտերիերին ժամանակակից տեսք հաղորդելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել խոհանոցային աշխատասեղանին: Վերջին տարիներին սեղանի մարմարից երեսները բավական ակտուալ են: Թրենդային է, անշուշտ, գրանիտը:  Սպիտակ գույնի փայտյա աշխատասեղան կարող է իդեալական համադրվել մուգ գույնի պահարանների հետ:

4.Մինիմալիզմ

Դիզայներնեը խորհուրդ են տալիս կենտրոնանալ տարածքը վիզուալ բացելու վրա: Այսինքն՝ երկար պահարանների փոխարեն հարմար ու մեծ պահարաններ՝ մեծ պահոցներով ու դարակներով: Պատերին ամրացրեք ոչ թե այնքան պահարան, որքան հնարավոր է, այլ տեղադրեք մեկ կամ երկու դարակ, որտեղ կտեղավորեք կերամիկական իրեր կամ խոհանոցային պարագաներ: Մնացած իրերը՝ մեծ պահարան-պահոցում: Շարժական դարակներ, պահոցներ, աղբի տեսակավորման համարանքներ, այս բոլոր լուծումներն օգնում են պահպանել կարգը և տարածքի ֆունկցիոնալությունը: 
 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՏԵՐԻԵՐԻ 2020-Ի ԹՐԵՆԴՆԵՐԸ (ՄԱՍ 1)

Առաջարկում ենք ծանոթանալ հյուրասենյակը վերանորոգելու 2020թ. թրենդերին ու ավելի լավ պատկերացնել, թե հատկապես ինչին եք ուշադրություն դարձնելու վերանորոգման ու կահավորման ժամանակ։

03 02 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Փայտե օրորոցներն ամենատարածվածն ու հասանելին են։

17 01 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019