+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 2)

Մանկական ննջասենյակի կահավորման մասին մեր նախորդ հոդվածում ներկայացրել ենք տարիքին համապատասխան գույների ընտրության կարևորությունը, պատմել ենք սենյակի տարածքը խելամտորեն օգտագործելու և կահավորելու մասին։ Համաձայնեք, որ մանկական տարածք կահավորելը վերանորոգման և կահավորման ամենաբարդ մասն է։ Այնուհանդերձ, եթե փոքրիկի տարիքը թույլ է տալիս, արեք դա նրա հետ։ Հարցրեք, թե ինչպիսի մահճակալ կուզենար, ինչպիսի սեղան ու աթոռ։ Կահույքի շուկան հիմա թույլ է տալիս ընտրել անսահմանափակ տարբերակներից ձեզ համապատասխանը։

1. Մանկական կահույքի նյութը

Մանկական ննջարանի կահույքն արտաքինից պետք է հաճելի լինի, բայց դրա հետ մեկտեղ նաև շատ ամուր, հուսալի։ Կահույք պետք է կարողանա պահել երբեմն մեծ ծանրություն, լինի էկոլոգիապես մաքուր։ Իհարկե, յուրաքանչյուր ծնող կարող է այս ցուցակին իր ցանկություններն ավելացնել, բայց որքան ցուցակը մեծանում է, այնքան ընտրության հնարավորությունը փոքրանում է։ 

Այսպիսով՝ առաջին հորիզոնականում, իհարկե, փայտե կահույքն է։ Այն էկոլոգիապես մաքուր է, հարմար, գեղեցիկ, բայց որպես թերություն գնային առումով ավելի բարձր է։ Փայտե կահույք գնելիս հիշեք մի կարևոր բան. որքան էլ փայտն էկոլոգիապես մաքուր է, կարևոր է, որ երեսպատումն արված լինի էկոլոգիապես անվնաս նյութերով։

Մեկ այլ տարբերակ է ДСП-ից կահույքը։ Այսպիսի կահույք ընտրելիս վստահ եղեք, որ ընտրել եք բարեխիղճ արտադրողի։ Հաճախ այսպիսի նյութից կահույք պատրաստողներն անորակ արտադրանք են մատակարարում։ Եվ որպես 3-րդ տարբերակ կարող եք ընտրել МДФ-ից կահույքը։ Այն կարծես փայտե կահույքի և ДСП-ից կահույքի մեջտեղում լինի։ Այն էկոլոգիապես մաքուր նյութ է, որը հաստատ չի վնասի առողջությանը։ Հաճախ կահույքում համադրվում են ДСП-ն և МДФ-ը։

Կահույք ընտրելիս մի մոռացեք նաև մանկական ներքնակների մասին։ Ներքնակների ճիշտ ընտրության հարցում ձեզ կօգնի Haybed Blog-ը։

2. Էրգոնոմիկա

Մանկական ննջասենյակում կահույքը պետք է համապատասխանի հասակին։ Շատ ծնողներ կահույքն ընտրում են հասուն երեխայի հաշվարկով։ Անշուշտ, այդպես ավելի շահավետ է, բայց մի մոռացեք, որ հաճախ այդպիսի անհարմար կահույքի պատճառով կարող են երեխաները վնասվածքներ ստանալ, օրինակ՝ խաղալիքները բարձր պահարանի մեջ դասավորելիս։ Մասնագետները խորհուրդ են տալիս մանկական ննջարանի համար գնել 1.8 մետրից ոչ բարձր պահարան, որից դարակները չեն լինի 50-55սմ-ից ավելի բարձր։

Իսկ թե ինչպիսի բարձրության աթոռ և սեղան ընտրել երեխաների համար, ձեզ կօգնի ստորև տեղադրված գրաֆիկը։


 

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Մանկական սենյակը կարող է լինել գեղեցիկ, հետաքրքիր, բայց այն պարտադիր պետք է լինի անվտանգ։

09 11 2019