+374 41 811 118

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՀՃԱԿԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեխաները բավական արագ են մեծանում, իսկ նրանց պահանջմունքները տարիքի հետ փոխվում են։ Այն մահճակալը, որը հարմար էր նախադպրոցական տարիքի երեխաների համար, չի կարող հարմարավետ լինել դպրոցական տարիքի երեխային։ Ծանոթացեք, թե որ տարիքում ինչին պետք է ուշադրություն դարձնել մանկական մահճակալ գնելիս։  

Մահճակալ փոքրիկների համար

Նորածինների մահճակալների կամ օրորոցի մասին թեև նախորդ հոդվածում պատմել ենք, նորից կարելի է վերհիշել մի քանի կարևոր կետ։ Ծնված օրվանից փոքրիկն առանձին մահճակալի կարիք ունի։ Սա ոչ միայն հարմարավետություն է, այլ առաջին հերթին՝ անվտանգություն։ Երեխաներին պետք է առանձին ներքնակ, առանձին անկողին, ամեն ինչ առանձին։ Օրորոցն ընտրելիս ուշադրություն դարձրեք ճաղերի միջև հեռավորությանը, ճաղերի բարձրությանը։ Կարևոր է, որ երեխան շարժուն տարիքում չկարողանա ձեռքը կամ մարմնի ինչ-որ մաս թողնել ճաղերի արանքում կամ կարողանա ինքնուրույն դուրս գալու փորձ անել օրորոցի ճաղերի ցածր լինելու պատճառով։ 

Մահճակալ նախադպրոցական տարիքի երեխաների համար

Երբ երեխան դառնում է լիովին ինքնուրույն, նրան պետք է լինում նոր մահճակալ։ Երբեմն երեխայի համար շարունակում է ծառայել հին մահճակալի մոդիֆիկացված տարբերակը։ Ձևափոխվող մահճակալները կարող են «մեծանալ» երեխային զուգահեռ, թեև երբեմն ծնողները նախընտրում են գնել նոր մահճակալ։ Այդ տարիքում շատ երեխաներ ունենում են սիրելի մուլտհերոսներ, ընդհանրապես սիրելի կերպարներ։ Սա ամենահաճելի շրջանն է, երբ մանկական սենյակն ու մասնավորապես մահճակալը կարելի է համադրել երեխայի երազանքների հետ։

Փոքրիկ աղջնակները հիմնականում արքայադստեր մահճակալներ են ցանկանում, իսկ տղաները՝ մեքենաների կամ նավերի նմանվող մահճակալներ։

Ինչպիսի մահճակալ էլ ընտրեք ուշադրություն դարձրեք մահճակալի բարձրությանը, այն մեծահասակների համար նախատեսված չափից ավելի ցածր է, որպեսզի երեխան ինքնուրույն բարձրանա, իջնի։

Երկհարկանի մահճակալ

Հիշեք, թե որքան եք երազել ունենալ երկհարկանի մահճակալ մանկության տարիներին ու պատկերացրեք, թե որքան կուրախանան ձեր երեխաները, եթե որոշեք նրանց համար գնել այն։ Իրար վրա դրված մահճակալները թողնում են սենյակում ազատ տարածք ունենալ, որը կարելի է օգտագործել խաղերի կամ այլ հետաքրքիր գաղափարներ իրագործելու համար։
Երկհարկանի մահճակալ գնելիս վստահ եղեք, որ դրանք ամուր են, աստիճանները հարմար են։ Այժմ կան նաև այնպիսի տարբերակներ, երբ երկհարկանի մահճակալը կարելի է ուղղակի դարձնել առանձին երկու մահճակալ և տանել տարբեր կողմեր կամ սենյակներ։ Այդպիսի տարբերակներ կգտնեք նաև Shkaff-ի տեսականիում։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Փայտե օրորոցներն ամենատարածվածն ու հասանելին են։

17 01 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019