+374 41 811 118

ԿԱՀՈՒՅՔԻ ԳՈՒՅՆԸ ԵՎ ՄԵՐ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՍ 1)

Շատ է խոսվում այն մասին, որ կահույքի գույնը կարող  է վիզուալ ընդարձակել կամ կրճատել սենյակի չափսերը, սենյակում ստեղծել թեթև կամ ծանր մթնոլորտ, սակայն երբեմն անտեսվում է այն կարևոր փաստը, որ կահույքի գույնը կարող է անդրադառնալ նաև մեր ինքնազգացողության վրա։

Կահույքը գույնը, իհարկե, մեծապես կախված է մեր ճաշակից, ինչու չէ, նաև կահույքի ժամանակակից տենդենցներից։ Սակայն մասնագետները, ինտերիեր դիզայներները խորհուրդ են տալիս ավելի կարևորել կահույքի գույների հոգեբանական կողմը և ընտրել այնպիսի գույների կահույք, որոնք կարող են դրական ազդել հանգստի վրա։

Դիտարկենք կահույքի ամենատարածված գույների բնութագրերը և դրանց ազդեցությունը մեր ինքնազգացողության վրա․

Սպիտակ

Սպիտակը ստիպում է մշտապես հետևել ինչպես սենյակի, այնպես էլ մեր մտքերի կոկիկությանը, օգնում է հավաքել մտքերը, կենտրոնանալ աշխատանքի վրա, լցվել էներգիայով։ Լավ է ազդում մեր տեսողության վրա, քանի որ լուսավորում է սենյակը։ Այս գույնի կահույք սովորաբար ընտրում են ինքնավստահ, վճռական և զուսպ մարդիկ։ Սպիտակ գույնի կահույքով կահավորված սենյակում կարող է տիրել խաղաղ, բարի տրամադրություն։ Սակայն պետք է չտարվել անսահման սպիտակով և հիվանդասենյակի տպավորություն չստեղծելու համար անհրաժեշտ է սպիտակ կահույքը համադրել այլ գույներով։

Սև

Սև կահույքը էլեգանտ տպավորություն է թողնում, սենյակին հաղորդում պատկառելի տեսք։ Այս գույնը հիմնականում ընտրում են վճռական, ինքնավստահ մարդիկ։ Սակայն պետք է խուսափել այս գույնի կահույքի չարաշահումից, քանի որ այն կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա, առաջ բերելով թախիծ, դեպրեսիվ տրամադրություն։ Ուստի բացասական էֆեկտ չստանալու համար կարելի է բազմոցի սև գույնը «կոտրել» ավելի վառ գույների բարձերով։

Մոխրագույն

Թե՛ մոխրագույն կահույքը, թե՛ մոխրագույն պատերը մինիմալիզմի լավագույն դրսևորումներն են և միշտ լավ համադրություն են կազմում այլ, հատկապես վառ գույների հետ։ Այս գույնը օգնում է լիցքաթափվել, գալ հավասարակշռության, կենտրոնանալ աշխատանքի վրա։ Նախընտրելի է թե՛ տան, թե՛ աշխատասենյակի համար։

Դարչնագույն

Դարչնագույնը հողի գույնն է և կահույքի համար համարվում է դասական գույն։ Այդ է պատճառը, որ դարչնագույնով կահույքով շրջապատված մենք դառնում ենք ավելի ինքնավստահ, ողջամիտ, իսկ միջավայրը՝ հուսալի, ստաբիլ։ Դարչնագույնը, ինչպես մոխրագույնը, օգնում է կենտրոնանալ, հարմարավետ զգալ։ Չնայած այս ամենին, դարչանգույնը ծանր գույն է, և այն, ինչպես սևը, անհրաժեշտ է դարձնել ավելի թեթև՝ համադրելով ավելի վառ կամ բաց գույնի աքսեսուարներով կամ դետալներով։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԾԱՂԿԱՎՈՐ ՊՐԻՆՏԸ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ծաղկավոր պրինտը նորաոճ է ոչ միայն հագուստի արտադրությունում, այլ նաև՝ փափուկ կահույքի։

06 07 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Փայտե օրորոցներն ամենատարածվածն ու հասանելին են։

17 01 2020

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՀՃԱԿԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեխաները բավական արագ են մեծանում, իսկ նրանց պահանջմունքները տարիքի հետ փոխվում են։

26 01 2020