+374 41 811 118

ՃԱՇԵԼՈՒ ԳՈՏԻՆ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Առանձին ճաշասենյակի առկայությունը, թերևս, ընդարձակ բնակարանների մենաշնորհն է։ Սակայն նույնիսկ միջին և փոքր չափի բնակարաններում, եթե առանձին ճաշասենյակի հնարավորություն չկա, ճաշելու առանձին գոտի ունենալը համարվում է ցանկալի։

Ճաշասենյակը կամ ճաշելու գոտին, թերևս, այն վայրն են, որտեղ հավաքվում է ողջ ընտանիքը։ Ուստի շատ կարևոր է, որ այս տարածքի կահավորումը և նախագծումը լինեն հնարավորինս հարմարավետ բոլորի համար և նպաստեն ջերմ մթնոլորտում ճաշելուն։ 

Այսպիսով, կդիտարկենք մի քանի խորհուրդ, որոնք հնարավոր է կիրառել կախված բնակարանում ճաշելու գոտու չափերից։

Նախ անտեղի չի լինի հիշատակելը, որ լույսի առկայությունը մեծ նշանակություն ունի մեր տրամադրության վրա։ Համաձայնվե՛ք, որ ոչ լուսավոր պայմաններում սնվելը ուղեկցվում է վատ տրամադրությամբ, ախորժակի կորստով։ Հետևաբար այն, ինչ առաջին հերթին մեզ պետք է ճաշելու գոտում, առատ լուսավորությունն է։ Մեզ անհրաժեշտ լույսի քանակը կարելի է լրացնել թե՛ ճաշելու գոտին կամ ճաշասեղանը լուսամուտին մոտիկ տեղադրելով, թե՛ հավելյալ լույսերով, որոնք կարող են վառվել տարբեր ինտենսիվությամբ՝ ապահովելով մեզ անհրաժեշտ լույսի քանակությունն ու պայծառությունը։

Ճաշելու գոտու հարմարավետությունն ապահովելու գործում կարևոր է, թե որտեղ ենք տեղակայում այն։ Եթե խոհանոցում լուսամուտի մոտ կա ազատ տարածք, ապա նախընտրելի ճաշասեղանը տեղավորել այնտեղ։ Նախ պատի մոտ տեղադրելով՝ զգալի տարածք է խնայվում, երկրորդը՝ ինչպես արդեն նշեցինք, ստանում ենք մեծ քանակությամբ ցերեկային լույս։ 

Եթե նախատեսում ենք առանձին սենյակ կամ տարածք հատկացնել ճաշելու գոտուն, ապա ցանկալի է, որ այն լինի հնարավորինս մոտ խոհանոցին, որպեսզի սեղանը սպասարկելու համար անհարմարություն չստեղծվի։ 

Նախընտրելի է, որ ճաշասեղանը լինի այնպիսի չափսերի և դրվի այնպիսի դիրքով, որ հասանելի լինի սեղանի մոտ բոլոր նստողներին և մարդիկ ստիպված չլինեն ելնել, որպեսզի տեղ տան մյուսներին անցնելու։ Ճաշասեղանի օպտիմալ չափսերի մասին կարդացե՛ք մեր բլոգում։ Փոքր տարածքում ճաշասեղանի լավ լուծում են, օրինակ, կլոր սեղանները։ Այդպիսի սեղանի շուրջ նստած բոլոր ճաշողները կարող են ազատորեն օգտվել սեղանից՝ չունենալով անկյունում հայտնվածի զգացողություն։ 

Ի դեպ, փոքր բնակարաններում ճաշասեղանի հետաքրքիր լուծում է նաև տրանսֆորմեր կահույքը, որը հնարավոր է կիրառել այն ժամանակ, երբ դրա կարիքը կա, մնացած ժամանակն այն կարող է մնալ ծալված կամ մեկ այլ առարկայի դեր կատարել։

Ի տարբերություն շատ մշակույթների, հայկական մշակույթում ընդունված չէ հատակին նստած կամ կռացած սնվելը։ Այդ պատճառով մեծ նշանակություն ունի սեղանի բարձրությունը։ Սեղանը պետք է լինի այնպիսի օպտիմալ բարձրության, որ հեշտ լինի սեղանից օգտվելը՝ առանց կռանալու կամ անհարմար դիրք ընդունելու։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆ-ԿՈՒՊԵ․ ՄՇՏԱՊԵՍ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ

Իր հարմարավետ տեխնիկական լուծումների և պրակտիկ բնույթի շնորհիվ՝ զգեստապահարան-կուպեն այլևս դժվար է իր տեղը զիջում զգեստապահարանի մեկ այլ տեսակի։

21 10 2021

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Փայտե օրորոցներն ամենատարածվածն ու հասանելին են։

17 01 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019