+374 41 811 118

3 ԽՈՐՀՈՒՐԴ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հյուրասենյակում կահույքի մյուս բաղադրիչներից առաջինն աչքի է ընկնում բազմոցը։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։ Բազմոց ընտրելուց առաջ հաշվի առեք մի քանի հանգամանք, քանի որ բազմոցի չափսը, ձևը, գույնը մեծապես կախված են հյուրասենյակի չափերից և ձեր տան ինտերիերից։ Եթե ամբողջ կյանքում երազել եք մեծ բազմոց ունենալ, սակայն սենյակը բավական փոքր է, ստիպված եք լինելու գտնել փոքր և ինտերիերին համահունչ տարբերակ։

1․ Չափ և ձև

Առաջինն, ինչին պետք է ուշադրություն դարձնել հյուրասենյակը կահավորելիս, բազմոցի չափսն է։ Այն չպետք է այնքան մեծ լինի, որ խանգարի սենյակ մուտք ու ելքին կամ ընդհանրապես հյուրասենյակում տեղաշարժին։ Ճիշտ համամասնություն պահելու համար ընդունված է բազմոցի առջև ունենալ բազմոցի կրկնակի չափ ազատ տարածություն։ Ընդհանրապես, մեծ ու երկար բազմոցները հարմար են ընդարձակ հյուրասենյակների համար կամ առանձնատների, երբ իսկապես տարածքը թույլ է տալիս չսահմանափակվել։ Բազմաբնակարան շենքերում հյուրասենյակները շատ մեծ չեն լինում, այնպես որ կարող եք միջին չափի բազմոցների վրա կենտրոնանալ ու ազատ տեղաշարժի տեղ թողնել։ Իսկ ահա փոքր հյուրասենյակների դեպքում փորձեք երկտեղանոց կամ երեք հոգու համար նախատեսված բազմոց ընտրել։

Ինչ վերաբերում է ձևի ընտրությանը, ապա կլորավուն ձև ունեցող բազմոցները վիզուալ փոքր են թվում, քան՝ ուղիղները։ Բայց սա չի նշանակում, որ փչովի, մեծ բազմոցները գեղեցիկ կլինեն փոքր հյուրասենյակում։ Հետևեք համաչափությանը։ Որոշ դեպքերում խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի բազմոց, որ չունի արմնկակալ։ Բայց, իհարկե, ավելի հաջող կլինի, եթե ընտրեք այնպիսի բազմոց, որն ունի ամուր արմնկակալ, որը նաև փոքրիկ սեղանիկի դեր է տանում։

2․ Միշտ ակտուալ՝ ոտքեր և մեջք

Երբ կահույքագործները սկսեցին պատրաստել հատակի վրա առանց ոտքերի դրվող փափուկ կահույք շատերը մտածեցին, որ ոտքերով ու բարձր մեջքով տարբերակներն այլևս ոճային չեն։ Սա թյուր կարծիք է։ Երկու տարբերակն էլ իրենց տեղն ունեն ինտերիերում: Բարակ ոտքերի վրա բազմոցն ավելի թեթև և փոքր է թվում, քան այն տարբերակը, որ միանգամից հատակին է «նստում»։ Բացի այդ, այդպիսի մոդելները հիմնականում ոչ բարձր մեջք են ունենում։ Բարակ ոտքերի շնորհիվ բազմոցն ավելի փոքր է երևում, բացի այդ սենյակը վիզուալ ավելի ընդարձակ է լինում, քան կա իրականում։ Ցածր մեջքի դեպքում կարող եք պատին նկարներ ամրացնել, այդպես առաստաղն ավելի բարձր է երևում։

3․ Գույնն ու նախշը  

Գույներին նշանակություն տվեք հատկապես, երբ դրանցով ուզում եք հյուրասենյակում վիզուալ փոփոխություն անել։ Մուգ գույնը բազմոցը շատ ավելի մեծ է ցույց տալիս։ Բայց քչերը գիտեն, որ բաց գույների դեպքում լինում է նույնը։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել կամ չեզոք գույներ կամ էլ ընդհակառակը՝ գունեղ երանգներ։ Իսկ ինչ վերաբերում է նախշերին, ապա հրաժարվեք կոպիտ կտորներից։ Նախապատվությունը տվեք հարթ նյութերին, հատկապես այն կտորներին, որոնք անդրադարձնում են լույսը, օրինակ՝ կաշին կամ թավիշը։ Նախշերով բազմոցների դեպքում դարձյալ ընտրեք հանգիստ և հեշտ համադրելի տարբերակ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Փայտե օրորոցներն ամենատարածվածն ու հասանելին են։

17 01 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019