+374 41 811 118

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՇԳԱՄԲԸ (ՄԱՍ 1)

Շատերն են ուրախանում, երբ բնակարանը փակ պատշգամբ է ունենում։ Սակայն մեր քաղաքացիների մեծ մասը նախընտրում է փակ պատշգամբը միացնել մեկ այլ սենյակի կամ էլ կիրառում է այն որպես ոչ անհրաժեշտ իրերի պահոց։

Առաջարկում ենք վերանայել փակ պատշգամբի կիրառության տարբերակներն ու այն դարձնել ընտանիքի սիրելի վայրերից մեկը։

Նախ՝ մի քանի կարևոր հանգամանք մինչև բուն կահավորմանն անցնելը։

Ինչպիսին է ձեր պատշգամբը․ ապակեպատ, թե՞ հիմնականում փակված, տաքացվող, թե՞ ոչ, մեծ, թե՞ փոքր։
Այս երեք փոքր, բայց հիմնական հարցերը կօգնեն ավելի արագ կողմնորոշվել ու անցնել գործի։

Ավելի դյուրին է ընտրել կահույք փակ տարածքի համար, քան, երբ պատշգամբը բաց է ու կահույքը ենթարկվելու է արևի, քամու, անձրևի ազդեցությանը։ Իսկ եթե փակ պատշգամբը փոքր է, ապա այնտեղ փափուկ կահույք կիրառելն այդքան էլ խելամիտ չէ, եթե խանգարելու է անցուդարձին։ Կան հետաքրքիր լուծումներ, երբ կարելի է փոքր պատշգամբում ունենալ փափուկ անկյուն, որտեղ կարելի է առանձնանալ գիրք կարդալու, թեյ կամ սուրճ խմելու ու աշխատելու կամ ուղղակի հանգստանալու համար։

Ինչպիսի պահանջների պետք է համապատասխանի փակ պատշգամբի կահույքը՝

1. Անպայման հաշվի առեք այն բոլոր իրերի ընդհանուր զանգվածը, որով պլանավորում եք կահավորել պատշգամբը։ Հիշեք, որ պատշգամբներն ի տարբերություն մյուս սենյակների տանը 3 պատով ամրացված չեն։ Պատշգամբը պետք չէ ծանրաբեռնել ոչ մի պարագայում։ Ընտրեք թեթև տարբերակներ։
2. Կահույքը չպետք է խոչընդոտի պատշգամբ մուտքը կամ պատուհանների հասանելիությանը։
3. Կահույքը չպետք է խանգարի անցուդարձին։ Պատերի ու հարակից իրերի միջև փորձեք ապահովել գոնե 50 սմ տարածք՚
4. Կահույքը պետք է լինի կոմպակտ, իդեալականում՝ ծալովի։ Այժմ բավական տարածված են տրանսֆորմեր կահույքները։
5. Եթե պատուհանները նայում են դեպի արևը, ապա կահույքի նյութը պետք է դիմացկուն լինի ուլտրամանուշակագույն ճառագայթների համար։
6. Կահույքի նյութը պետք է լինի նաև խոնավություն չընկալող։ Հիշեք՝ որքան էլ ապակեպատ ու գերժամանակակից լինի ձեր պատշգամբը, այնտեղ խոնավությունը բարձր է լինելու։ Այս պարագայում հարմար են МДФ-ից կամ լամինացված ДСП-ից տարբերակները։ Որպես տարբերակ կարող եք դիտարկել նաև պլաստիկից կահույքը։ 

Հաջորդ հոդվածում կպատմենք, թե ինչ տեսակի կահույք ընտրել, որպեսզի ստանաք հաճելի ու կիրառելի պատշգամբ։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՇԳԱՄԲԸ (ՄԱՍ 2)

Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչ կառուցվածքի կահույք է պետք ընտրել փակ պատշգամբը գեղեցիկ ու հարմարավետ կահավորելու համար։

15 01 2020

ԻՆՉՊԵՍ ԿԱՀԱՎՈՐԵԼ ՆԱԽԱՍԵՆՅԱԿԸ (ՄԱՍ 1)

Նախասենյակը տան դեմքն է. հենց այն տարածքը, որն առաջինն են տեսնում հյուրերը։

01 11 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019