Եթե ցանկանում եք Ձեր հյուրասենյակին հաղորդել շքեղ, սակայն միևնույն ժամանակ նրբաճաշակ տեսք, ապա Նոր Մալազիա հյուրասենյակային կահույքը կգրավի ձեր ուշադրությունը։ Շնորհիվ հաճարենու բնական փայտի գույնի և մարմնագույն երանգներով ծաղկազարդ կտորի համադրության՝ էլ ավելի է ընդգծվում Նոր Մալազիա կահույքի նրբագեղ ոճը։
ԳՈւՅՆ | Ընկուզենու փայտի բնական գույն (շականակագույն) |
ՆՅՈւԹ | Ընդհանուր հումքը՝ փայտ, լամինատ, ՄԴՖ, հայելիներ։ Աթոռների հումքը՝ հաճարենու փայտ, նստատեղը՝ զսպանակավոր, մեջքը՝ կորացված, ամրացված պտուտակներով։ Սեղանը՝ ոտքերը և աշխատող մասերը՝ փայտյա։ Սեղանի երեսամասը՝ ՄԴՖ-ի վրա փակցված փայտյա շպոն, վրան պատված ապակենման պոլիէֆիր նյութ՝ հրակայուն և ջրակայուն։ |
ՉԱՓ(սմ) | Սեղան՝ լայն․100 սմ, երկ․200 սմ, բացված՝ 250 սմ |
Անհատական պատվերների դեպքում կատարվում է աթոռի կտորի փոփոխություն